«Միլան»-ի կիսապաշտպան Նայջլ դե Յոնգը խոսել է Մարիո Բալոտելիի հավանական տեղափոխության մասին, ինչպես նաև նրան համեմատել է Ստեֆան Էլ-Շարավիի հետ:
«Մարիոյի` «Միլան» տեղափոխության հավանականության մսաին կարդացել եմ թերթերում: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի: Միշտ էլ լավ է, երբ թիմում հիանալի խաղացողներ են հայտնվում: Ուրախ կլինեի, եթե Բալոտելին միանար մեզ:
Դժվար է համեմատել Բալոտելիին ու Էլ-Շարավիին: Ամեն մեկն իր տաղանդն ու ունակություններն ունի: Ստեֆանը հիմա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից է ու բարձր մակարդակի խաղ է խաղում, չնայած ընդամենը 20 տարեկան է:
Բալոտելին մեծ խաղացող է, ու ես որևէ կասկած չունեմ դրանում: Բայց նա պետք է իրեն լավ զգա, որ էլ ավելի լավ կարողանա խաղալ», – հոլանդացու խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:










































