Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հովիկ Աբրահամյանը կառավարությունում նախագահի ճոխությամբ է ապրում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պաշտոնին նույնպես ձգտում է նախագահին վայել ճոխություններով իրեն շրջապատել: Կառավարությունից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ նա որոշել է այնտեղ կառուցվածքային այնպիսի փոփոխություններ անել կամ աշխատակազմն այնպես տեղաբաշխել, որ ինքն առանձին աշխատակազմ ունենա: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նման ճոխություններով իրեն չէր շրջապատում ու փորձում էր հնարավորինս համեստ լինել:

Հ.Աբրահամյանն այդ նույն ճոխություններով իրեն շրջապատել էր նաև Ազգային ժողովում: ԱԺ-ն ուներ առանձին աշխատակազմ, Հ.Աբրահամյանը՝ առանձին, իր բազմաթիվ խորհրդականների, օգնականների ու ռեֆերենտների բանակով: Իհարկե, խորհրդարանում նա չի ներդրել ԱԺ նախագահի աշխատակազմի ինստիտուտը: Դա եղել է շատ ավելի վաղ: 1999թ. ԱԺ նախագահ աշխատած Արմեն Խաչատրյանն անգամ առանձին աշխատակազմի ղեկավար է ունեցել: Ունեցել է նաև 3 խորհրդական և մեկ օգնական: ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի ինստիտուտը մի փոքր ընդլայնել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Օրինակ, նրա աշխատակազմի ղեկավարն էր այժմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը: Նրանից զատ՝ Ա.Բաղդասարյանն ունեցել է մի գլխավոր խորհրդական, 3 խորհրդական և մեկ օգնական: Ա.Բաղդասարյանի ղեկավարման տարիներին հրապարակումներ էին լինում, որ նա ուռճացրել է ԱԺ աշխատակազմը իր կուսակցության անդամներով՝ այդպիսով ավելացնելով նաև ծախսերը:

Տիգրան Թորոսյանը կրճատել և պահել էր 2 օգնական և 2 խորհրդական: Նրա գործունեության տարիներին հայտնի դարձավ, որ նա կրճատել է ԱԺ-ի ծախսերն ու անգամ մոտ 150 մլն դրամի չափ խնայողություն արել: Դրա համար Տ.Թորոսյանին ծաղրում էին, թե նա ափսոսացել է ծախսել այդ գումարները: Սակայն նրա հաջորդի՝ Հ.Աբրահամյանի պատշտոնավարումից հետո պարզ դարձավ, որ Տ.Թորոսյանը ոչ թե խնայել է, այլ պարզապես չի շռայլել կամ չարաշահել: Սամվել Նիկոյանը առանձնապես փոփոխություններ չարեց, քանի որ քիչ պաշտոնավարեց: Իսկ Հ.Աբրահամյանը վարչապետ դառնալուց առաջ ԱԺ-ում թողեց մեկ գլխավոր խորհրդարան և 6 խորհրդական, 7 օգնական, 5 ռեֆերենտ և մեկ գլխավոր գործավար: Ընդ որում՝ ԱԺ և ոչ մի նախագահ ռեֆերենտ չի ունեցել: Եվ ռեֆերենտի այսպես ասած ինստիտուտը ԱԺ-ում ներդրել է Հ.Աբրահամյանը, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից տեղափոխվեց ԱԺ նախագահի պաշտոնին:

Ասում են, որ Հ.Աբրահամյանն ԱԺ-ում նման ճոխություններ է ավելացրել՝ նմանակելով նախագահին ու նախագահական ապարատին: Նա ուսումնասիրել է, թե նախագահն ինչ աշխատողներ ունի, գրեթե նույնն էլ ներդրել է խորհրդարանում: Եվ այսօր այդ ճոխության արդյունքում Գալուստ Սահակյանը ժառանգություն է ստացել մոտ 20 հոգանոց առանձին աշխատակազմ, և հայտնի չէ, թե նրանք արդյոք ինչո՞վ են զբաղվում: Կամ արդյոք նրանց անհրաժեշտությունը կա՞ այն դեպքում, երբ ԱԺ նախորդ՝ մինչև 2006 թվականի նախագահներն իրենց աշխատակազմը կազմակերպել են ընդամենը մի քանի օգնականի կամ խորհդականի միջոցով:

Հիմա նույնն էլ, ասում են, Հ.Աբրահամյանը ցանկանում է անել կառավարությունում: Նա ցանկանում է իր համար այստեղ առանձին աշխատակազմ ստեղծել, չի բացառվում նաև՝ աշխատակազմի ղեկավար առանձնացնել:

Այսօր էլ կառավարությունում նա ունի 2 երկու գլխավոր խորհրդական, 6 խորհրդական և 5 օգնական: Օրինակ, նրանցից Սերգեյ Լոքյանին, Կովալենկո Շահգալդյանին և Աննա Գևորգյանին նոր է նշանակել:

Ի դեպ՝ ասում են, որ նա ցանկանում է Ազգային ժողովում ունեցածի նման կառավարությունում էլ լավ խոհանոցային հատված ստեղծել: Հիշեցնենք, որ, մամուլի հրապարակումների համաձայն, Հ.Աբրահամյանն ԱԺ-ում այդ նպատակով ունեցել է բավականին ճոխ հարկաբաժին, որտեղ ճոխ ընթրիքներ է արել իր յուրայինների հետ: Այդ նույն հրապարակումների համաձայն՝ նա այդ նպատակով ԱԺ-ի բյուջեից մեծ գումարներ է ծախսել և նույնը հավանաբար ցանկանում է կառավարությունում անել:

Կառավարությունից ստացած նույն տեղեկությունների համաձայն՝ Տ.Սարգսյանը, ասում են, սովորություն է ունեցել հաճախ ճաշել իրենց բուֆետում: Հ.Աբրահամյանը մի անգամ է ԱԺ բուֆետում ճաշել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա այն վերանորոգելուց հետո Տ.Սարգսյանին հրավիրել էր այնտեղ ճաշելու: Եվ կարծիքներ շրջանառվեցին, թե նա դա անում է ցույց տալու համար, որ իրենց հարաբերությունները լավ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում