Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Տասը զոհ և վեց տարի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին տված ասուլիսում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցության հարցին` հայտարարել է, որ ոչինչ չի բացառում:

Սա շատ տարածված պատասխան է իհարկե՝ ես ոչ այո ասացի, և ոչ էլ ասացի ոչ: Սա դիրքորոշման ու սկզբունքների հստակ բացակայության դրսևորում է, որը Հայաստանում ըստ էության ընդունված է շփոթել «ռեալ պոլիտիկի» հետ: Այդպես Հայաստանում բոլորը իմաստուն և բարեհաջող կերպով զբաղվում են «ռեալ պոլիտիկով», որի արդյունքը, սակայն, դառնում է այն, որ ռեալ պետությունը կամաց-կամաց վերածվում է վիրտուալի, ռեալ հասարակությունը կամաց-կամաց վերածվում է վիրտուալի:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, քառյակի արդեն երկրորդ կուսակցությունն է, որը չի բացառում, հետևաբար հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: Սրան ի պատասխան «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը կբերեն ուղիղ այնքան փաստարկներ, ինչքան որ Հովհաննիսյանի ձայներն էին 2013-ի ընտրություններում, որ չի բացառվումը չի նշանակում համագործակցություն:

Սակայն, ըստ էության, այսօր համագործակցություն ասվածը բոլորովին էլ ուղիղ հայտարարությունների կարիք չունի, քանի որ արդեն իսկ չբացառելն էլ այսօր բավական խոսուն է: Եթե 2008 թվականի մարտի 1-ից անցել է վեց տարի և արդեն երկու կուսակցություն չի բացառում նման համագործակցությունը, և երկուսն էլ պաշտոնապես լռում են, ապա կանցնի ևս հինգ-վեց տարի, իսկ միգուցե նաև ավելի քիչ, և արդեն չի բացառվումը կփոխարինվի միանգամայն կոնկրետ և հստակ համագործակցության մասին հայտարարություններով: Այնպես որ, դինամիկան ակնառու է, և Մարտի 1-ի տասը զոհերի ֆոնին վեց տարին, ըստ էության, վեց ակնթարթ է:

Եվ ահա, այս լույսի ներքո հայտարարությունները, որ արել է Հովհաննիսյանը աշնանը քառյակի միասնական հասարակական պլատֆորմ մշակելու ծրագրերի մասին, արդեն հնչում են որպես հասարակությանը հասցեագրված ռեալ սպառնալիքներ: Ըստ որում` այստեղ սպառնալիքը շատերը դիտարկում են բուն Քոչարյան-քառյակ համագործակցությունը, սակայն մեր կարծիքով` սպառնալիքներն այստեղ անձնավորված չեն, այլ երևութականացված: Խնդիրը քառյակը կամ Քոչարյանը չեն, խնդիրը այն մշակույթը, մտածողությունն ու արժեքներն են, որով ընթանում են Հայաստանում քաղաքական պրոցեսները և հանգեցնում նման արդյունքների, ինչպես այսօր:

Եվ երբ տեսնում ենք այն, ինչ լինում է այսօր՝ թեկուզ լղոզված և իբր հնարամտորեն քողարկված դիվանագիտական պատասխանների տեսքով, ըստ էության մեզ հիմք է տալիս քիչ թե շատ կանխատեսելի կերպով պատկերացնել, թե ինչ կարող է լինել վաղը: Եվ անձերն արդեն կարևոր չեն դառնում, որովհետև անսկզբունքային քաղաքականությունը անկախ որևէ անձից չի կարող հասցնել որևէ հանրօգուտ հեռանկարի, քանի որ Հայաստանի ներկայիս իրավիճակում ամենաբացակայողը քաղաքական գործիչների խորամանկությունը, հնարամտությունը կամ իմաստնությունը չէ՝ «ռեալ պոլիտիկի» տեսքով, այլ հանրայնորեն տարածվող սկզբունքների և արժեքների բացակայությունը, որոնք առաջ են բերել կենդանականը, գազանայինը, որն էլ Հայաստանում իշխանություն է հաստատել և ամրացրել 22 տարվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում