Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հարի Լենեկերը մեկնաբանել է Գերմանիա – Բրազիլիա խաղը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է գերմանացիների հաղթանակով` 7:1 հաշվով: Սամի Խեդիրան 30-րդ րոպեին հանդիպման հաշիվը դարձրել է 5:0:
«Եթե ձեզ գոլ է խփում Խեդիրան, ուրեմն դուք իսկապես խնդիրներ ունեք»,- հայտարարել է Լինեկերը, ով բրիտանական հեռուստաընկերություններից մեկում մեկնաբանում է «Մունդիալ-2014»-ի խաղերը: