Կահիրեի Թահրիր հրապարակում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի՝ 50 հոգուց բաղկացած կողմնակիցների մի խումբ փորձել է հարձակում գործել Եգիպտոս ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Շրջափակելով նրանց` ցուցարարները չէին թողնում անցնել, միևնույն ժամանակ, հակաամերիկյան կոչեր էին հնչեցնում` կապված Լիբիայում այդ երկրի և արևմտյան այլ երկրների գործողությունների հետ: Այդ մարդկանց ազգային պատկանելությունը չի ճշտվում:
Իրավիճակը փորձել են շտկել ոստիկանները: Նրանք հետ են մղել ցուցարարներին, որից հետո Պան Գի Մունին հաջողվել է թաքնվել մոտակայքում գտնվող Արաբական երկրների լիգա կազմակերպության շենքում: Միջադեպի ժամանակ նա չի տուժել:
Այցի ընթացքում Պան Գի Մունը կհանդիպի ԱԵԼ-ի նախագահ Ամր Մուսայի հետ, որի հետ կքննարկի արաբական երկրներում ստեղծված իրավիճակը: