ԵՄ ֆինանսների նախարարը և ԱՄՀ-ը համաձայնության են եկել Հունաստանին 43,7 մլրդ եվրո օգնություն հատկացնելու վերաբերյալ մինչև 2020թ-ը: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, հաղորդել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Բանկիրի խոսքերով՝ դա կնվազեցնի անորոշությունը Եվրոպայում և Հունաստանում ու կնպաստի փոխադարձ վստահությանը:
Ամբողջ գումարը Հունաստանին փոխանցվելու է աստիճանաբար:
Ինչպես պատմել են գործակալության աղբյուրները՝ գլխավոր քայլը, որի շնորհիվ Հունաստանը կստանա օգնության նոր չափաբաժին: Ներկա դրությամբ պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ից 144%, իսկ 2020թ-ին նրա չափը պետք է նվազի 120%:
ԵՄ և ԱՄՀ-ի պատրաստակամություն են հայտնում Հունաստանին օգնություն հատկացնելու վերաբերյալ, քանի որ նա վերջին երկու տարիների ընթացքում հայտնվում է դեֆոլտի սահմանին: Երկրի ղեկավարությունից դրա փոխարեն պահանջում են տնտեսական կոշտ միջոցներ տնտեսման և պետական ծախսերի կրճատման վերաբերյալ:
Կրճատման ծրագրերը դժգոհություն են առաջացնում երկրում, ինչն ամենօրյա բողոքի ակցիաների է հանգեցնում երկրում:









































