Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Վերնիսաժի» կրակոցների մասնակից Վալերի Հովհաննիսյանին աղիքը կախված տարել են դատարան, ապա` մեկուսարան

«Ուրբաթ օրվա դրությամբ Վալերի Հովհաննիսյանը համարյա անգիտակից վիճակում էր, արնահոսում էր, ճնշման հետ խնդիր ուներ, թույլ էր: Ես կարծում եմ, որ նման պայմաններում քննչական գործողությունները պետք է բացառվեին ժամանակավորապես, որովհետև առկա էր բժշկի համապատասխան եզրակացությունը: Ցավոք, լիազոր մարմինը գտավ, որ պետք է կատարվեն քննչական գործողություններ, և աղիքը կախված վիճակում իմ պաշտպանյալին պատգարակով, շտապօգնության մեքենայով տարան դատարան, ապա` մեկուսարան» ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վերնիսաժի» կրակոցների դեպքի մասնակից Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նա մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելուց հետո ինքը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, քանի որ մինչ օրս, կալանավորումից մոտ 6 օր անց, չկա քննիչի համապատասխան թույլտվությունը, որպեսզի ինքն ազատ ելումուտ ունենա իր պաշտպանյալի մոտ, խորհրդակցի նրա հետ և սահմանված կարգով բողոք ներկայացնի:

Նշենք, որ ուրբաթ օրը Վալերի Հովհաննիսյանը, ով մինչ այդ գտնվում էր հիվանդանոցում և անգիտակից վիճակում էր, ճանաչվել է որպես մեղադրյալ, ապա պատգարակով տեղափոխվել է դատարան և կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Հովհաննիսյանի պաշտպանը, սակայն, գտնում է, որ այդ մեղադրանքը չի կարող վերաբերել իր պաշտպանյալին: Նրա խոսքով` Վալերի Հովհաննիսյանին այդ վիճակում կալանավորելու հարցով ինքը պատրաստվում է հասնել մինչև Եվրոպական դատարան: «Անձին մեղադրանք են առաջադրում այն պարագայում, երբ անձը բացարձակ չի գիտակցում, թե ինչի մասին է խոսքը: Դա և՛ մեր Սահմանադրության, և՛ Եվրոպական կոնվենցիայի խախտում է: Դրա հետ կապված ես պատրաստ եմ հասնել մինչև Եվրոպական դատարան»,- ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանից բացի, այս գործով կա ևս երկու մեղադրյալ՝ Նորայր Մելքոնյանը, ում գրեթե նույն կարգավիճակում կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան, և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ, նախատեսում է 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Ստացվում է, որ արձակված 10-13 կրակոցի արդյունքում առկա է 3 մեղադրյալ և ոչ մի տուժող: Կրակոցների արդյունքում վիրավորված 2 անձը մեղադրյալ են, կրակոց արձակածը` ևս, իսկ պատահական վիրավորվածները բողոք չեն ներկայացնում:

 

Լուսանկարը՝  eMedia.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում