Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Աշոտ Սուքիասյանից «քցված» գերմանացի ամուսինները իրենց գումարը հետ չստանալու դեպքում պատրաստ են միջազգային աղմուկ բարձրացնել

Օֆշորային սկանդալի պարագլուխ Աշոտ Սուքիասյանի կողմից խաբեության զոհ դարձած գերմանացի Կուլինո ամուսինները Աշոտ Սուքիասյանից իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում պատրաստվում են միջազգային աղմուկ բարձրացնել, դիմել դեսպանատուն և միջազգային այլ կառույցների: Սուքիասյանի արտահանձնումից հետո Կուլինոներին առհասարակ տեղյակ չեն պահել գործի ընթացքից: Մինչդեռ երբ նա գտնվում էր Վրաստանում, նախաքննական մարմինը գերմանացի ամուսիններին վստահեցնում էր, որ Սուքիասյանի՝ Հայաստան տեղափոխվելուց հետո գործով ակտիվ նախաքննություն կսկսվի, և ամեն ինչ կպարզվի:

«Ես հերթական բողոքն էի գրել դատախազություն, որը հասել էր քննիչին, և նա էլ պատասխանել էր, որ եթե նորություն լինի, մեզ տեղյակ կպահեն: Բայց մինչ օրս մեզ որևէ տեղեկություն չի հասնում: Այնպես է ստացվում, որ դեռ միայն Փայլակի մասով գործն են քննում: Հակառակ դեռպքում այս լռությունն անհասկանալի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անյա Կուլինոն:

Հիշեցնենք, որ գերմանացի ամուսինները հավատալով Աշոտ Սուքիասյանի «անկեղծ մտադրություններին» ու նրա հավատացյալ բարեպաշտ կերպարին և վաճառելով Գերմանիայում գտնվող իրենց արժեքավոր բնակարանը՝ նրա «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվին էին փոխանցել նախ՝ 80 հազար եվրո, ապա Հայաստան վերադառնալուց հետո՝ ևս 20 հազար եվրո: Գումարի դիմաց Սուքիասյանը ամուսիններին խոստացել էր՝ եթե նրանք այդ գումարը ներդնեն ադամանդի բիզնեսի մեջ, ինքը կվճարի Հայաստանում օրենքով ընդունված բանկային տոկոսի կրկնապատիկը, իսկ առաջին պահանջի դեպքում կվերադարձնի մայր գումարը: Հետագայում Կուլինոները ևս 37 հազար ԱՄՆ դոլար են տվել Սուքիասյանին: Սակայն այդ ամբողջ գումարից Անյա Կուլինոն միայն 15 հազար եվրոն է հետ ստացել, իսկ մնացածը մինչ օրս չի կարողանում ստանալ:

«Ես սպասում եմ տեսնեմ՝ նա ինչ ցուցմունք կտա, նոր կարձագանքեմ: Բայց եթե հանկարծ նրանք իմ հարցը չլուծեն, իմ փողը չվերադարձնեն, ապա ես ամբողջ աշխարհով, դեսպանատներով մեկ աղմուկ եմ բարձրացնելու»,- հավելեց նա:

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի պաշտպանի այն հայտարարություններին, թե Աշոտն անմեղ է և որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքին, տիկին Կուլինոն արձագանքեց. «Ո՞նց կլինի այդպես: Ինչպե՞ս կարող է Աշոտն անմեղ լինել: Դա անգրագիտություն է և խելքին մոտիկ չէ: Ասենք՝ լավ, ապացուցեց, որ ինքն ազնիվ է, կապ չունի բանկերի և Փայլակի ունեցվածքի դիմաց տրված փողերի անհետացման հետ, բայց ես հո փաստաթղթեր ունեմ, որոնցում երևում է, որ ես իրեն փող եմ տվել, և ինքը պարտավորվում է վերադարձնել այդ գումարները: Եթե ինքը հրաժարվի իմ գումարները վերադարձնելուց, ուրեմն իսկական հանցագործ է»:

Մեզ չհաջողվեց Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանից պարզել՝ Սուքիասյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է Կուլինոներին խաբելու համար իրեն առաջադրված խարդախության մեղադրանքում, թե՞ ոչ: Նրա հեռախոսն անհասանելի էր:

Նշենք նաև, որ բացի խարդախությունից՝ Աշոտ Սուքիասյանի դեմ ևս երկու մեղադրանք է առաջադրված՝ փողերի լվացում և խաբեությամբ գույքին վնասի պատճառում: Սակայն նրա փաստաբանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իր պաշտպանյալն առաջադրված 3 մեղադրանքներում էլ իրեն մեղավոր չի ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում