Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

ՊՆ-ն հրաժարվել է խելագարված զինվորին 10 հազար դրամով օգնել

Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է: Նրա մոտ չի վերականգնվել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, շարունակում է անդադար ծխել և սուրճ խմել: Թե որքան կտևի բուժումը՝ հայտնի չէ, մինչդեռ Երևան հասնելու և բուժում ստանալու համար նվազագույնը 10.000 դրամ է հարկավոր: Վարդանյանների ընտանիքը վարորդներին արդեն 120 հազար դրամ է պարտք:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը, ասաց, որ խնդրով երկու շաբաթ առաջ գնացել է պաշտպանության նախարարություն. «Փոխվել էր գնդապետը, հիմա գնդապետ Գասպարյանն էր, ասաց՝ դիմում գրեք, կօգնենք, գրեցի թողեցի: Հիմա պատասխանը եկել է՝ մերժել են օգնություն հատկացնել՝ պատճառաբանելով, թե երբ ընտանիքը անապահով լինի, այդ ժամանակ էլ կօգնեն: Բայց մի՞թե ինձնից անապահով կլինի, տան միակ աշխատուժն եմ, երեխան՝ էդպես, կինս՝ երկրորդ կարգի հաշմանդամ, աղջիկս էլ՝ անչափահաս… Չհասկացա, ինձ է՞լ եք մերժում: Չեմ կարողանում հասնեմ այնտեղ, որ ասեմ՝ լավ, չհասկացա, ինձնից անապահով էլ ո՞նց է լինում»,- նեղսրտած ասաց Վարդան Վարդանյանը՝ հավելելով, որ պատասխան նամակում նշված է, թե Հովոյին կօգնեն ամուսնության դեպքում. «Բայց ես Հովոյին ո՞նց ամուսնացնեմ, կամ ասում են՝ անապահով լինեք, նոր կօգնենք, բայց ես ստանում եմ 90 հազար դրամ, ո՞նց անեմ, ասեք»:

Հայրը նշեց, որ ամիսը չորս անգամ Հովոյին Երևան է տանում՝ բժշկի, ճանապարհածախսի գումար էր խնդրել ՊՆ-ից, քանի որ յուրաքանչյուր Երևան գնալը նվազագույնը արժենում է 10 հազար դրամ. «Ես որտեղի՞ց տամ: Հովոն շատ է ծխում, սուրճ խմում, գնում է խանութներ՝ ապրանք վերցնում, ասում եմ՝ Հովո, չեմ կարա տակից դուրս գամ, բայց մեկ է՝ վերցնում է»,- ասաց Վարդան Վարդանյանը՝ հավելելով, որ վարորդներին այս պահի դրութամբ 120.000 դրամ պարտք է, ամսի 10-ին նորից պետք է բժշկի տանի, բայց այլևս ամաչում է «նիսյա» խնդրել:

Պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ նամակը քննելուց հետո պատասխանել է, թե չի կարող օգնել:

«Ես վարորդ տղերքի մոտ խայտառակ եղա»,- ասաց հիվանդ զինվորի հայրը:

Վարդանյաններին առաջարկել են փոխել բժիշկներին, բայց հայրը չի համաձայնել, քանի որ շատ գոհ է նյարդաբան Հենրի Բակունցից: Նա արդեն մեկուկես տարի է՝ բուժում է Հովիկին, հոր խոսքով՝ խելքի է բերել նրան, և այդ ամենը՝ անշահախնդիր:

«Ես 90 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, որից 10 հազար դրամն անգամ Հովոյի ծխախոտին չի հերիքում: Դեղերի խնդիր այլևս չկա: Ձմռանը մի քանի անգամ ասացին՝ ճանապարհները փակ են, չկա, բայց հիմա շատ լավ է: Սակայն այնպիսի տպավորություն է, որ պետք է գնամ մեռնեմ՝ նոր օգնեն»,- շարունակեց Վարդան Վարդանյանը:

Հովոյի տրամադրությունը այս ընթացքում չի փոխվել, ոչ մի հետաքրքրություն չունի, ոչ մի լավ բանի հույս: Սակայն կարևոր է, որ որդին սթրեսներից դուրս է եկել, չի փախչում այս ու այն կողմ. «Հետս որ դուրս է գալիս շենքից, ոնց որ երկու-երեք տարեկան երեխա, մեկ-մեկ խառնվում է խոսելուց, մի քանի անգամ աղջիկներ են զանգել, որ գան տեսնեն, ասում է՝ չէ, մի եկեք, ինձ ոչ մի բան պետք չի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում