Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Ամսական 1000 դրամ աղքատներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց. օգնությո՞ւն, թե՞ ողորմություն

Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո կառավարությունը հայտարարեց սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ընդ որում՝ խոսքը անապահովների նպաստները ընդամենը 1000 դրամով բարձրացնելու մասին է: Մինչ անապահովները դժգոհում են նպաստի ավելացման չափից, կառավարությունը հաշվարկել է, որ մի բան էլ շատ է փոխհատուցել թանկացման դիմաց, և որ աղքատները կարող են այդ գումարով մնացած թանկացումների հարցերն էլ լուծել:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 – Պարոն Ասատրյան, ընդհանրապես կարելի՞ էր դա ներկայացնել որպես կառավարության օգնություն և ընդամենը 1000 դրամով ավելացնել ընտանիքի նպաստը:

– Իսկ ինչպե՞ս եք դա մեկնաբանում: Շատ հստակ նշվել է, որ էլեկտրաէներգիայի այն բարձրացումը, որը յուրաքանչյուր ընտանիքի ամսական սպառման վրա ազդեցություն է ունենալու շուրջ 800 դրամի չափով, կառավարության կողմից առաջին քայլը, որ իրականացվել է, դա եղել է սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար ամսական նպաստի չափը 1000 դրամով բարձրացնելը:

 – Ասել է թե՝ կառավարության հաշվարկներից ավելի էլեկտրաէներգիա օգտագործելու որևէ շանս պիտի չունենա՞ն այդ ընտանիքները: Եվ ընդհանրապես՝ կա՞ շղթայական թանկացում՝ դրա հետ կապված:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ հայաստանյան միջին ընտանիքը ամսական ծախսում է մոտ 200 կվտ էլեկտրաէներգիա:

 – Սակայն ձմռանն այդքան չէ ծախսը:

– Ձմռանը՝ շուրջ 320, ամռանը մոտ՝ 180, միջինը ամսական շուրջ 200 կվտ էլեկտրաէներգիա (ի դեպ, այս դեպքում միջինը կազմում է 250 կվտ-Մ. Խ.), որի հիման վրա էլ իրականացվել է կառավարության կողմից քայլը, այն է՝ առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելացնել ամսական եկամտի չափը: Եվ 1000 դրամով ավելացնելով 105 հազար ընտանիքների նպաստի չափը, որը շուրջ 400 հազար անձանց է վերաբերում, կառավարության կողմից, բնականաբար, առաջին հերթին իրականացված քայլ է եղել, որը ամսական շուրջ 100 մլն դրամի լրացուցիչ ծախս է ենթադրում:

 – Պարոն Ասատրյան, այդ 1000 դրամը ավելի նման չէ՞ ողորմության, քան իրականում օգնության:

– Իհարկե՝ ոչ, ես էդպիսի մեկնաբանության հետ բնական է՝ համաձայն չեմ: Եթե մենք խոսում ենք անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մասին, իսկ հաշվառման համար քաղաքացիներն իրենք են որոշում դիմել: Այժմ անապահովության գնահատման համակարգում հաշվառված է շուրջ 128 հազար ընտանիք: Դրանք այն ընտանիքներն են, որոնք դիմել են համակարգին՝ հայտարարելով իրենց անապահով լինելու մասին: Այս շրջանակներում նպաստի միջին չափը 29.350 դրամ է, որը ավելացման արդյունքում կկազմի 30.350 դրամ: Կառավարության առաջնահերթ քայլը ուղղված էր ավելի մեծ չափով, քան զուտ այդ էլեկտրաէներգիայի բարձրացման ազդեցությունն էր այդ ընտանիքների վրա՝ ավելացնել չափը:

 

 Դիտեք «Առաջին լրատվական»-ի զրույցը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում