Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը իր կարծիքն է հայտնել ազգային թիմի` ընթացիկ Մունդիալում ցուցադրած խաղի վերաբերյալ:
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստի կարծիքով` խաղի որակով Յոահիմ Լյովի սաներն արժանի են աշխարհի չեմպիոնի տիտղոսին:
«Նա, ով կիսաեզրափակիչների մասնակցության ռեկորդներ է սահմանում, արժանի է եզրափակչի ուղեգիր նվաճել: Մեր թիմը շատ բարձր մակարդակ է ցուցադրում: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները առաջին հերթին մտածում են թիմի շահերը պաշտպանելու մասին»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը: