Newsgeorgia-ի հաղորդմամբ, Վրաստանը պատրաստ է ՌԴ հետ շարունակել Առևտրի համաշխարհային կազմակեպություն մտնելու կառուցողական բանակցություները,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Նինո Կալանդաձեն:
«Բանակցություններն ընթանում են, և դրանց շարունակությունը մեր շահերից էլ է բխում,-նշել է Կալանդաձեն։ -Ռուսական ԶԼՄ-ներում ինֆորմացիա էր հայտնվել, որ բանակցությունները կանգ են առել, սակայն դա այդպես չէ: Ես կարծում եմ, որ նման տեղեկատվության տարածումը նպատակաուղղված էր բանակցային գործընթացի խափանմանը»։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նաև մեղադրել է իր ռուս կոլեգային բանակցային պայմանների խախտման մեջ և հավելել, որ բանակցությունները կշարունակվեն ապրիլ ամսին: