Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Սերժ Սարգսյանի անվտանգության դիլեման

Հայկական մամուլում մի տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունում «նախագահական» մակարդակով հանձնարարվել է պաշտոնյաների և գողականների հարաբերությունները «կարգի բերել» և գողականներին հանել պաշտոնյաների տակից: Այլ կերպ ասած՝ հանձնարարվել է պաշտոնյաների և գողականների տարանջատում իրականացնել:

Գողականները Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Եվ վերջին ներիշխանական դասավորումների կամ վերադասավորումների արդյունքում, որոնք, ըստ էության, հասարակության կողմից միանգամայն արդարացիորեն բնորոշվեցին որպես քրեաօլիգարխիկ համակարգի յուրօրինակ ռևանշ կամ վերարտադրության յուրօրինակ դրսևորում, այդ վերարտադրության կամ ռևանշի իրենց մասն ունեցան նաև գողականները կամ, այսպես կոչված, գողականները՝ ըստ էության դառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության ստվերը, հասարակության հետ հարաբերության գործիքներից մեկը:

Ի դեպ, այս տեսանկյունից ամենևին պատահական չէր նաև մամուլում հայտնված տեղեկատվությունը, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը իշխանական վերադասավորումներից հետո ցանկանում են հասնել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը: Այստեղ «գողականների» գործոնը, ըստ էության, ունի ոչ երկրորդական նշանակություն, քանի որ Վլադիմիր Գասպարյանն իշխանական համակարգում ազդեցության այլ առանցք էր փորձում դառնալ, կամ նրան փորձում էր այլ առանցք դարձնել Սերժ Սարգսյանը: Այսպես ասած՝ «հակագողականության» առանցք: Եվ պատահական չէր նաև Վովա Գասպարյանի ոստիկանական արշավը Գյումրիում՝ Հայաստանի քրեական մայրաքաղաքի համբավ ձեռք բերած քաղաքում, որտեղ էլ նա հնչեցրեց իր, այսպես ասած, «թևավոր» խոսքը՝ «դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»:

Այս իրավիճակը մինչապրիլյան իրավիճակն էր, այսինքն՝ մինչև քրեաօլիգարխիկ համակարգի ռևանշը: Սերժ Սարգսյանը փորձում էր ձևավորել ոստիկանական համակարգ, ուժային իշխանության համակարգ, ինչը Սարգսյանին իշխանության, ըստ էության, մոնոլիտ բուրգ էր ապահովելու: Օլիգարխիան կանխարգելեց այդ իրավիճակը, և տեղի ունեցավ ռևանշը, այսինքն՝ Սերժ Սարգսյանին թույլ չտվեցին ուժային կառույցների օգտագործմամբ հաստատել մոնոլիտը:

Սերժ Սարգսյանը նախագահության առաջին իսկ օրից ըստ էության չի վայելել քրեաօլիգարխիկ համակարգի վստահությունը՝ որպես այդ համակարգի առաջնորդի թեկնածու, իսկ հետո, տակտիկական տարաձայնությունների արդյունքում, այդ անվստահությունն էլ ավելի է խորացել, գրեթե անհաղթահարելիության աստիճանի: Եվ այս իսկ պատճառով նա մոնոլիտի գաղափարից կարող է հրաժարվել տակտիկայում, սակայն ստրատեգիական իմաստով մոնոլիտը Սերժ Սարգսյանի համար այլընտրանք չունի, քանի որ այլ պարագայում նա անկարող է լինելու լուծել իշխանության փոխանցման հարցերը այնպես, որպեսզի հետագայի համար իրեն ապահովագրի քիչ թե շատ անվտանգությամբ: Իսկ սա նշանակում է, որ կառավարությունը վերցրած օլիգարխիայի և նրա քրեական հենարանի հարցը չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի օրակարգից, քանի որ այլ կերպ նա անկարող է լինելու վերադառնալ մոնոլիտի ստրատեգիական նպատակին և անվտանգության երաշխիքներ ձեռք բերել:

Եվ այս համատեքստում «գողականների» հարցի հրատապացումը զարմանալի կամ անսպասելի լինել չի կարող, և այն վաղ թե ուշ վերստին լինելու էր ներիշխանական հարաբերությունների պարզաբանման առանցքային ուղղություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում