Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Ռուսաստանում հայ միգրանտներին «չի փրկի» նույնիսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի ղեկավար, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի «Միգրացիա և իրավունք» ցանցի խորհրդի անդամ և ղեկավար, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների ինստիտուտների զարգացման աջակցության ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ Սվետլանա Գաննուշկինան:

– Տիկին Գաննուշկինա, Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանի բնակչությանը հետաքրքրող առաջին ոլորտներից մեկն է,  քանի որ համարյա յուրաքանչյուր երկրորդ ընտանիք Ռուսաստանում աշխատող ձեռք ունի: Դուք բազմիցս  Ձեր հարցազրույցներում ասել եք, որ Ռուսաստանում չկա միգրացիոն քաղաքականություն: Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունն անընդհատ փոփոխվում է, բայց ըստ էության ոչինչ չի փոխվում, քանի  որ օրենքները խախտվում են ամեն քայլափոխի: Ինչո՞վ է դա բացատրվում, մարդիկ սահմանից անհասկանալի պատճառներով և առանց բացատրության ետ են ուղարկվում:

 – Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը հստակ ձևակերպված է պետական միգրացիոն կոնցեպցիայում, որը ձևավորվել է վերջին չորս տարվա ընթացքում: Դրանում իրենց մասնակցությունն են ունեցել շատ գիտնականներ, և հետո այն հաստատվել է ՌԴ նախագահ Պուտինի կողմից: Ցավոք, դա չի իրականացվում, այնինչ իրականացնում են ինչ-ինչ հիստերիկ շարժումներ. վերջին մեկուկես տարվա ընթացքում միգրացիոն օրենսդրությունում ընդունվել են մոտավորապես 27 ուղղումներ, որոնցից 20-ը՝ ռեպրեսիվ բնույթի: Միայն քաղաքացիության տրամադրման ոլորտում կան որոշակի թեթև պայմաններ, բայց կարելի է քաղաքացիություն ստանալ օրինական կարգավիճակում: Իսկ մեր տարածքում, ցավոք, շատ-շատ են անօրինական միգրանտները, որոնք երկար տարիներ ապրում են այստեղ:

Այն, ինչի մասին մենք անվերջ խոսում ենք, հետևյալն է՝ միգրացիոն համաներումը, որը, ցավոք, չի ընդունվում, մինչդեռ ընդունվում են անմիտ օրենքներ, որոնք ոչ մեկը, այդ թվում նաև՝ միգրացիոն ծառայության ներկայացուցիչները, չի հասկանում՝ ինչպես իրագործել: Ի՞նչ խնդիրներով են հիմա մարդիկ մեզ դիմում: Ձևավորվել է տվյալների մի ընդհանուր ավտոմատ բազա, որտեղ հավաքվում է միգրանտների գործած իրավախախտումերի մասին տեղեկատվություն, և հավաքվում են տվյալներ նրանց մասին, ովքեր մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական խախտում են թույլ տվել, որոնց մուտքը արգելվում է այլևս Ռուսաստան: Այդ խախտումները կարող էին վաղուց ճանաչվել, փոխհատուցվել. դա մարդու ազատ տեղաշարժի, փողոցի ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է: Երեք տարվա ընթացքում նորմալ վարորդի դեմ, եթե նա երկու անգամ խախտում է երթևեկության կանոնները, արձանագրություն է կազմվում, նա տուգանք է մուծում. դա նորմ է: Բայց տեղեկատվությունը ստացվում է ավտոմատ կերպով, ընկնում է տվյալների բազա, ու բացատրելու հնարավորություն այլևս չկա, մարդը չի կարող վիճարկել այդ որոշումը, նա ընդհանրապես չունի որևէ տեղեկություն այդ մասին, նա դուրս է գալիս Ռուսաստանից՝ կարծելով, թե մոտ ապագայում կվերադառնա Ռուսաստան՝ շատ հաճախ թողնելով երեխաներին, ամուսնուն, կնոջը, ծնողներին, հետո վերադառնում է ու սահմանի վրա իմանում, որ իր համար մուտքը փակ է, և ոչ մեկն իրեն չի բացատրում՝ ինչու: Սա դրամայի է նման:

 – Այս ամենը կապ ունի՞ նաև կոռուպցիայի հետ, այսինքն՝ միգուցե օրենքները չեն պահպանվում գումարներ շորթելու նպատակով, որպեսզի օրենքը պահպանվի գումարի դիմաց:

 – Իհարկե, կան այդպիսի ռիսկեր: Եվ Դումայի ներկայացուցիչները, նախարարությունների վարչությունների ներկայացուցիչներն ասում են, որ չկա կոռուպցիա, քանի որ կա տվյալների ավտոմատ բազա: Բայց ակնհայտ է՝ հենց մարդիկ իմացան, որ տուգանքը մուծելուց հետո իրենց համար մուտքը փակվում է, նրանք կարող են իրենց կանգնեցրած ոստիկանության աշխատակցին բացատրել և խուսափել տուգանքից և այլն: Ուստի առաջին հերթին սա կոռուպցիայի հրահրում է: Բացի դրանից՝ մարդը ուշացել է, հիվանդ է եղել, կամ այլ դեպք է պատահել. եթե նա միգրացիոն ծառայության աշխատակցին բացատրեր՝ ինչու է այդպես պատահել, իր համար մուտքը չէին փակի: Իսկ այսպես՝ քաղցկեղով հիվանդ մարդիկ վերադառնում են հերթական կոնսուլտացիայի, և նրան թույլ չեն տալիս, քաղցկեղով հիվանդ կնոջը երեխայի հետ թույլ չեն տալիս: Սա ֆանտաստիկա է նորմաների համեմատ:

Նրանք, ովքեր առանց վիզայի են գալիս, կարող են այստեղ ապրել 90 օր և դրանից հետո էլի 90 օր պետք է գտնվեն իրենց տարածքում, եթե որևէ կերպ չեն ստացել աշխատանքի թույլտվություն կամ որևէ այլ թույլտվություն: Մարդիկ այս մասին ևս չգիտեին: Մարդիկ սա չգիտեին, փորձում էին դուրս գալ կամ ետ գալ, թույլ չէին տալիս: «Ռետինե բնակարանների» օրենքը ևս բացարձակապես անիմաստ է: Իսկ ելք չկա այս ամենից: Մեզ գոհունակությամբ, հպարտությամբ ասում են, որ ընդունվել են այս 27 ուղղումները, բայց դա ոչ մի հարց չի լուծում:

 – Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն  է տվել միանգամից  երկու  փաստաթղթերի. առաջինը  Ռուսաստանի հետ կնքվելիք  համաձայնագիրն էըստ որի՝ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել  30 օր՝ առանց  որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու:Երկրորդ  փաստաթուղթը  արդեն  գոյություն  ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու  մասին է,  որի  համաձայն՝ Հայաստանի  քաղաքացիները կարող  են առանց աշխատանքի հատուկ թույլտվության մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության  տարածքումԵվ  դրա համար  ընդամենը  պետք  է  աշխատանքային  պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ: Այս համաձայնագրերի վրա հույս դնող  մարդիկ կարո՞ղ են երաշխավորված լինել, որ իսկապես այս արտոնությունները հայ միգրանտների դեպքում կպահպանվեն: 

– Ես հույս ունեմ, որ ստորագրման դեպքում կգործեն այս պայմանները, բայց դրա համար անհրաժեշտ է, որ սա լավ հայտնի լինի մեր միգրացիոն ծառայության աշխատակիցներին, շատ հաճախ հենց գործատուները շատ օրենքների տեղյակ չեն լինում: Հաճախ փախստականները և մարդիկ ունենում են ժամանակավոր կեցության և աշխատելու իրավունք, բայց միգրացիոն ծառայությունն այդ մասին չի իմանում: Մեզ մոտ էր եկել Միգրացիոն ծառայության աշխատակից, և մենք պարզեցինք, որ նա պարզապես գաղափար չուներ տարրական հարցերից: Ցավոք սրտի, առաջին բացն այդ տեղեկատվության սահմանափակությունն է: Սրա հետ կապված մենք խնդիր ունենք: Սակայն ես ողջունում եմ, լավ է, որ այսպիսի համաձայնագրի նախագիծ արդեն կա, բայց խնդիրն ընդհանուր է և համակարգային:

– Մաքսային միության անդամ երկրների միգրանտների համար կա՞ն արտոնություններ, կամ միգուցե նախատեսվող համաձայնագիրը պետք է դիտարկել Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի համատեքստո՞ւմ:

 – Եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, ինչպես Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները, ՀՀ քաղաքացիները կկարողանան այստեղ օրենքով աշխատել՝ առանց թույլտվության: Պարզապես հաճախ այս հարցերն այլ մակարդակում են՝ խնդիրներ են հանդիպում չիմացությունից սկսված և կոռուպցիայով ավարտված:

 – Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից հետո հայաստանյան միգրանտները խնդիր չեն ունենա Ռուսաստանում:

 – Խնդիրներ, միևնույն է, կլինեն, քանի որ գործող օրենքներն անմիտ են, միգրանտները   մանր-մունր խախտումների համար տուգանվում են և զրկվում Ռուսաստան մուտքի իրավունքից. սա աբսուրդ է: Մենք պայքարում ենք, որպեսզի ավելի նշանակալի խախտումների համար տուգանքներ սահմանվեն, ոչ թե այնպիսի խախտումների, որ ցանկացածը կարող է թույլ տալ: Որպեսզի վերջապես ուժի մեջ մտնի օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ միգրանտը կարող է զրկվել մուտքի իրավունքից, պետք է մարդը որոշի՝ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն դրանում. թող որոշի մարդը և ոչ՝ ապարատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում