Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է աշխարհի 2014 թվականի առաջնության կիսաեզրափակչի` Գերմանիայի ընտրանու դեմ խաղի մասին:
«Գերմանիայի հավաքականում հիանալի ֆուտբոլիստներ են ընդգրկված: Գերազանց պաշտպանություն, կիսապաշտպանություն և հարձակման գիծ: Շատ հավասարակշռված թիմ է: Այլ կերպ լինել չի կարող: Չէ՞ որ նրանք արդեն 6 տարի է միասին են աշխատում:
Բայց դա չի նշանակում, որ մենք կհարմարվենք մրցակցի խաղին: Ամենևին: Բրազիլիայի հավաքականը կպահպանի իր խաղաոճը: Հարգանքով եմ վերաբերում Գերմանիայի հավաքականին: Բայց մեր նպատակը եզրափակիչն է»,- Goal-ը մեջբերում է Սկոլարիի խոսքերը:.