Tuesday, 16 04 2024
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News

Իմ հայրենակիցներին այստեղ չեն սիրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռեժիսոր, հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը:

– Պարոն Եղոյան, Դուք ակտիվ եք թե՛ Facebook-յան տիրույթում, թե՛ հասարակական կյանքին մասնակցության առումով: Ժամանակին իշխանությունները փոքր զիջումների գնում էին, հիմա, երևի վախենալով, որ հաջողությունները կարող են նոր ակտիվություն ծնել, նոր ոգևորություն, ամենափոքր զիջումների անգամ պատրաստ չեն: Այս վիճակում ի՞նչ կարելի է անել:

– Էս ինչ տհաճ հարց տվեցիք, կյանքից ասեիք, արևից: Իշխանություններ… Նախ՝ ասեմ, որ մենք որպես այդպիսին չունենք կարգին իշխանություն, ունենք մարդիկ, ովքեր լծակները ձեռքներին սեփական գրպանի համար են աշխատում: Ես չեմ տեսնում, համարյա չեմ տեսնում մարդ, ով պատրաստ է ժողովրդին աջակցելու, քանի որ այսքան իրար հաջորդող թանկացումները… ի՞նչ եք ուզում, ժողովուրդը սպունգ չի, և մի սարսափելի բան ասեմ՝ ժողովուրդն ավելի շատ նման է զսպանակի, կսեղմես, կսեղմես, մեկ էլ էնպիսի մի հետադարձ հարված կտա: Դրա համար, գոնե սա հասկանալով, պիտի այդպես չանեն, ի՞նչ ասեմ, որի՞ն ասեմ, որի՞ն «ոչ» ասեմ: Ես շատ եմ սիրում մեր երիտասարդներին, ուրախ եմ, որ գոնե այդպիսի երիտասարդություն կա: Ցավոք, առողջականս չի ներում, որ տնից դուրս գամ, սակայն ես բոլորի կողքին եմ՝ «Դ!եմ եմ»-ի, Դեմ եմ 150-ին, կենսաթոշակայինին, բոլորի կողքին կանգնած եմ, ես ձեր կողքին եմ, սիրելի երիտասարդներ, ցավոք՝ ոչ ֆիզիկապես:

Ես հիասթափված եմ, և ոչ միայն ես, ինձ նման շատ ու շատ մտավորականներ (ես, իհարկե, ինձ դրանց շարքին չեմ դասում), մշակույթի գործիչներ (մի քիչ դրանց շարքում կամ), լրագրողներ (մի քիչ էլ դրանց շարքում կամ) և ընդհանրապես, սակայն մեր ինտելիգենցիան, իսկական ինտելիգենցիայի մասին է խոսքը, ոչ թե «էլիտայի», ես ինտելիգենտ մարդու մասին եմ ասում՝ նկարչի, քանդակագործի, ում տալիս եք ամենաչնչին աշխատավարձը և ուզում եք, որ նա գոյատևի և դեռ ձեզ հարգի՞, հավատա՞: Չի հավատա երբեք: Դրա համար էլ արտագաղթում են, դրա համար էլ մարդիկ լքում, հեռանում են: Գիտե՞ք՝ ինչու, նրանք վախկոտներ չեն, ուղղակի Սևակին են հիշում, նրա խոսքերը պատի և ճակատի մասին՝ կպակասի մի լավ ճակատ: Դրա համար այդ ճակատը տանում են, ցավալին հենց այն է, որ այսօր մեր լավ ճակատները դրսում են:

Մի երեք-չորս տարի է՝ դուրս չեմ գալիս Հայաստանից, ամբողջ աշխարհը ոտքիս տակ եմ տվել, ես տեսել եմ, թե ինչ տառապանք է կրում հայ աշխատավորը արտասահմանում, այնտեղ երկնքից մանանա չի ընկնում, գնալը ահավոր դաժան բան է: Դա մեծ խնդիր է, որի լուծումը երևի գնացածների մեկ կամ երկու տոկոսը հազիվ գտել է: Ես տեսել եմ մարդկանց՝ բարձրագույն կրթությամբ, մակարդակով, ովքեր կարկանդակ են թխում, բայց ավելի երջանիկ են, քան հայրենիքում: Սա աբսուրդ չէ՞: Քանիսին եմ համոզել, որ գան հետ, և մի քանիսը եկել էին, ու հետո «թքեցին» երեսիս՝ էս է՞ր քո ասած Հայաստանը, Արտավազդ: Ես չեմ գնա այստեղից, ես գուցե կմեռնեմ այստեղ, բայց թող բոլորն իմանան, որ ես վիրավորված, ատելությամբ, զզվանքով լցված կմեռնեմ, որովհետև իմ հայրենակիցներին այստեղ չեն սիրում:

– Հայտնիները մի շարք հարցերում խուսափում են միանալ քաղաքացիական շարժումներին, պայքարին, չնայած էլեկտրաէներգիայի թանկացման, կուտակային պահումների դեպքում անգամ իրենց գրպանին են հարվածել: Որտե՞ղ է սահմանը, ի՞նչ պիտի լինի, որ նրանք ևս միանան այդ պայքարին:

– Այսօր երիտասարդներն ի լուր հայության բղավում են՝ միացեք, ժողովուրդ, միացեք, մենակ մի թողեք մեզ: Ես ցավում եմ, որ չեն միանում: Նորից եմ ասում՝ ես հաճույքով կգնամ, բայց երևի հետ չկարողանամ գալ, սարսափելի ճնշում ունեմ, ֆիզիկական պրոբլեմ է, որը երևի անլուծելի է, դրա համար մի տեսակ մտավախություն ունեմ դուրս գալու: Բայց նույնիսկ էդ թիթեղյա պարիսպներին գուցե ես ավելի ուժեղ եմ զարկում: Ջահելներ ջան, ձեր կողքին եմ: Ցավալին այն է, որ նրանք, ովքեր այս բանը լսում են, հոգով-մարմնով համամիտ են դրան, համաձայն են ջահելների հետ, բայց դուրս չեն գալիս: Ես չեմ կարող նրանց մեղադրել, որովհետև այն քոսոտ 45-50 հազար դրամները, որ ստանում են պետական աշխատողները, դրանից էլ կարող են զրկվել, որովհետև մարդիկ, որոնք վճարում են, ցավոք սրտի, պետությունը չի վճարում, այլ մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ ոսպնյակից այն կողմ նստածները իրենցից գուցե և հազար անգամ ավելի խելացի ու գիտակ են, ավելի բարձր մակարդակի մարդիկ են, ովքեր այսօր լուռ, լռելյայն համաձայնում են այս իրավիճակին, երկիրը չեն լքում, քանի որ սարսափելի հայրենասեր են, բայց դա չի նշանակում, որ մի օր դրա պատասխանը չի լինի:

Պատմություն կա, պատմությունը պարբերաբար կրկնվում է: Ես չէի ուզի, որ իմ երկրում սկսվի արյունարբու ինչ-որ պատերազմ, քաղաքացիական ինչ-որ բան, ես ուզում եմ, որ խելացի լինեն մեր պաշտոնյաները: Այսօր նրանցից մի քանիսին ուղղակի տեսնել չեմ կարողանում հեռուստացույցով, զզվում եմ, և երբ հարցը դիպչում է այն մարդկանց, ում մասին նշեցիք, այո, իհարկե, շատերը սկսում են նոր ընդվզել, ցավալին էլ հենց այդ է, որ պետք է նախապես հասկանան, որ վաղը այդ չարիքը իրենց դուռն է թակելու, այսօր է պետք բղավել:

– Մի կողմից անտարբերություն կա, մյուս կողմից` պայքարող երիտասարդներն ինչ-որ հավատի նշույլ բերեցին: Արդյոք կարիք կա՞ նրանց ուղղորդելու, համոզելու՝ քաղաքացիականից անցում կատարել քաղաքական դաշտ: Իրենք դրան չեն համաձայնում:

– Ճիշտ էլ անում են, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ լավ մարդ լինես, երբ մտնում ես քաղաքականություն, այդ «անբարոյականի» մեջ, այդպես են ասում, չէ՞, քաղաքականությունն անբարոյականություն է, բայց ես գտնում եմ, որ նրանք ճիշտ են: Ես իրենց ցավը տանեմ, ես և իմ նմանները նրանց կողքին ենք, երբեք թող չմտածեն, որ տասը հոգի կանգնել են, այդ տասն են: Ո՛չ, բազմապատկեք՝ տասով, հարյուրով, հիշեք վերջին ընտրությունները՝ ի՞նչ եղավ: 37 տոկոս ընդդիմադիրը շահե՞ց նախագահականին` շահեց: 37 տոկոս՝ դա դեռ ասածն էր, բա կեղծիքները, որ իմ աչքերը տեսան և շատերի, և լռեցին, ցավոք, նա հաղթել էր ուրեմն, իսկ դրանով՝ հենց էդ տոկոսների մեջ ժողովուրդն էր խոսում, մի՞թե չեն հասկանում:

Ես մի բան ասեմ: Բազմաթիվ անգամ եթեր եմ մտել, բազմաթիվ անգամ նայել եմ այդ սառը ոսպնյակին, իմ ասածի պես, ես չեմ մտածել, որ այնտեղ՝ հակառակ կողմում, ինձանից խելոք չեն: Խելոք են, բայց մի բան եմ ասելու հիմա: Ես դիտմամբ եթեր չեմ մտնում, զայրացած եմ, սակայն երբ մտնում եմ, համոզված եմ, որ այնտեղ չկա մեկը, որ չընդունի ինձ, չկա մեկը, որ մի վատ բան մտածի իմ մասին, այլապես ես չեմ մտնի եթեր, իսկ նրանք գիտեն, որ ատելությամբ է լցված ժողովուրդն իրենց նկատմամբ, երեսպաշտորեն ստում են էկրանից, հայտնվում ու դաս են տալիս՝ ո՞ւմ, իմ խելացի ազգի՞ն: Մի օր իմ ազգը դաս կտա իրենց:

– Շատերն այս վիճակից ելքը համարում են արտագաղթը, ըստ Ձեզ` ելքը ո՞րն է: Ասում են՝ արտագաղթն ամենահեշտ միջոցն է խնդիրներից խուսափելու:

– Չէի ասի: Արտագաղթն ամենադժվար միջոցն է: Սարսափելի բան է բունը քանդել, նորը ստեղծել օտար հողի վրա: Սարսափելի է: Ասում եմ՝ մի քանի երկիր կա, որ կարող եք թվարկել, որոնցում չեմ եղել: Մնացած բոլորում եղել եմ: Եվ մեկ ամիսը չլրացած՝ արդեն հինգերորդ շաբաթից ես ամպերի մեջ տեսնում էի ինձ, իմ հարազատներին, իմ երեխաներին, իմ ընկերներին, իմ գործընկերներին, ե՞րբ պիտի հասնեմ, արդյոք թույլ կտա՞ այդ ամպը՝ վայրէջք կատարեմ իմ հայրենիք: Հնարավոր չի, չէ: Եվ թող սա ձևական չթվա իմ հայրենակիցներին, որ արտագաղթել են, ես նրանց չեմ մեղադրում, և երբեք չեմ ասում, որ նրանք թույլ են, նորից ասում եմ՝ Սևակին են հիշել ու գնացել:

Ես հիմա թատրոնում երաժշտական ձևավորող եմ, չնայած կարող էի դեռ եթերում շատ աշխատել, սակայն ինչո՞ւ դուրս եկա, որովհետև չի կարող պատահել՝ որևէ մեկն ինձ ասի, թե ես ինչ ասեմ եթերում, չի եղել այդպիսի բան: Ես և իմ գործընկեր Կարեն Քոչարյանն առաջինը սովետի ժամանակ եթերում «Պռավդա» ենք թաղել: Առաջին ազատ խոսքը եթեր բերել եմ ես: Ինչո՞ւ՝ ես: Որովհետև ես փողոցից եմ մտել, իսկ իմ գործընկերները սովորած, հաղորդավարական դասեր անցած էին, ես փողոցից մտա և առաջին ազատ խոսքը բերեցի, և գիտեք ի՞նչն էր լավ՝ իմ գործընկերն ինձնից վարակվեց: Մենք սկսեցինք խոսել ազատ, բայց ոչ՝ ամենաթողությամբ և ոչ «ոչ հայերենով», ինչ որ հիմա է հնչում՝ «գործընթացը ընթանում է», «ոչ մեկ»՝ այդպիսի բառ չկա: Հիմա չեմ ուզում դասեր տալ: Ինքս դպրոցից բացի` ուրիշ կրթություն չունեմ, բարձրագույն չեմ ավարտել, սակայն տասը լեզվով խոսում եմ, ինքնակրթությամբ եմ զբաղվել: Մի՞թե այսօրվա երիտասարդներին եթերից հնչած այդ աղբով կարելի է դաստիարակել, աղբ է հնչում: Տաղանդավոր երիտասարդներ եմ տեսնում, բայց տաղանդավոր անորակ, ոչ հայերեն ծամածռություններով, դա ի՞նչ է, դա՞ է մեր հայերենը: Դա մեր հայերենը չի: Ի՞նչ եք սովորեցնում իմ թոռնիկին, ո՞վ է ձեզ թույլ տվել:

– Լեզվի խնդրին անդրադարձաք: Մաքսային միությանն անդամակցման այս ճանապարհին արդեն մեր լեզուն կարծեք սպառնալիքի տակ է: Ռուսական կողմից տարատեսակ «մտահոգություններ» են հնչում՝ ցուցանակների ռուսերեն չլինելու մասին, ռուսաց լեզվի իմացությամբ մեր անվտանգությունը պայմանավորելու մասին:

– Մեր լեզուն հզոր է, հարուստ, մեր լեզուն սիրելի է: Երբ ես հայերեն եմ լսում՝ իսկական հայերեն, մի տեսակ մարմինս փշաքաղվում է, դրա համար եմ զայրանում նրանց վրա, ովքեր աղավաղում են, աղբով են լցնում: Չի կարելի փողոցի ժարգոնը բերել եթեր, այ թե ինչի համար թե ես, թե իմ գործընկեր Կարեն Քոչարյանը և էլի որոշ մեկնաբաններ ու հաղորդավարներ, չենք կարողանում համակերպվել: Ես երբեք, որպես մեկնաբան, թույլ չեմ տա աղավաղել հայերենը: Լեզուն սրբություն է, լեզուն իմ ազգի կուսությունն է: Ես թույլ չեմ տա ոչ մի թափթփուկ՝ լինի ռուս կամ այլ ազգի, թեկուզ մտքով դիպչի նրան: Կանիծվի նա, հայերենին դիպչողը կանիծվի: Եվ երբեք մի մտածեք, որ հայերենը կվերանա: Չի վերանա, ուղղակի այս աղավաղումները եթե վերացվեն, մյուսների խոսքն ինձ համար օրենք չէ, կամ պիտի լսեմ, կամ չլսեմ, կամ պիտի ընդունեմ, կամ ոչ, կամ պիտի հարգեմ, կամ արհամարհեմ:

– Ժամանակը բերում է իր պահանջներն ու արժեքները: Թվային տեխնոլոգիաների այս դարում կարևորագույն ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք, ի՞նչ արժեքներ կորցրինք:

– Արժեքներ չկորցրինք, ուղղակի ինչ-որ տեղ անտեսեցինք, մի քիչ մի կողմ դրեցինք, ինչպես ես: Օրինակ՝ համացանցը: Էհ, ավելի լավ, ֆիզիկական ուժ չեմ գործադրում, չարչարանք չեմ թափում՝ գնամ, տեսնեմ իմ գործընկերներին, մյուսներին: Այստեղ իմ մի բառը բոլորը լսում ու տեսնում են, և ես էլ եմ տեսնում: Բոլորը խոսում են ազատ: Կորցրինք այն, որ երես առ երես շփվելը մի տեսակ դարձավ դժվար բան: Հիմա ինչ, սեղմում եմ կոճակը և ասում՝ բարև: Այս բողոքը կարող ենք այստեղ գրանցել, բայց նորից եմ ասում, այստեղ եթե ես գրեմ, գիտեմ՝ անպայման կանդրադառնան, այդ կողմից շատ լավ է, բայց մյուս կողմից զարմանում եմ՝ մի՞թե պիտի ամեն ինչ ասեմ, որ նրանք հասկանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում