Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Ո՞րն է Գագիկ Ծառուկյանի և Արծվիկ Մինասյանի նմանությունը

Ազգային ժողովում ամենաշատ բացակայող պատգամավորը շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring.am-ում տեղադրված տվյալներից ակնհայտ է, որ նա բացակայել է հինգերորդ գումարման ԱԺ 367 քվեարկություններից, այսինքն` գրեթե բոլորից: Գ. Ծառուկյանն, օրինակ, գարնանային այս նստաշրջանում երկու անգամ է խորհրդարան եկել: Առաջին անգամ եկել է նստաշրջանի մեկնարկի առաջին օրը՝ փետրվարի 3-ին: Նա անգամ մի քանի հատ կողմ քվեարկություն է արել, որոնցից երկուսը վերաբերում են նստաշրջանի և քառօրյայի օրակարգերի հաստատմանը, մյուսը՝ «Նաիրիտ» գործարանի աշխատանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Դաշնակցություն» խմբակցության նախագծին:

Այդ օրը, հիշեցնենք, ԲՀԿ ղեկավարը նիստերի դահլիճից դուրս գալուց կարճ խոսակցություն ունեցավ լրագրողների հետ, շնորհավորեց անցած տոները և վստահեցրեց, որ հաճախ կգա ԱԺ, սակայն խորհրդարան նրա հաջորդ այցը տեղի ունեցավ 2 ամիս հետո՝ ապրիլի 4-ին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից երկու օր անց: Այդ օրը նա եկել էր ԱԺ, հանդիպել այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, հեռանալիս էլ բակում հանդիպել էր նաև իր խմբակցության մի քանի անդամների հետ: Իսկ այդ օրերին արտակարգ իրավիճակ էր քաղաքական դաշտում, կուսակցություններն ու նրանց առաջնորդները հաճախ էին հանդիպում, քննարկում հետագա անելիքները, հնարավորությունները, Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցերը: Գ. Ծառուկյանը նույնպես այդ հարցով հանդիպել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարների հետ:

ԲՀԿ ղեկավարի անունը Parliamentmonitoring.am-ի առաջին հորիզոնականում է հայտնվել նաև ամենաշատ այցելված էջեր բաժնում: Այս բաժնում տեղադրված են պատգամավորների հետ կապված ողջ տեղեկատվությունը՝ կենսագրությունը, նախաձեռնությունները և հայտարարագրերը, թե ինչ գույք ու եկամուտ ունեն: Երեկվա տվյալներով` Գ. Ծառուկյանի էջն ունեցել էր 5555 այցելություն: ԲՀԿ ղեկավարի անունն այս կայքի որևէ այլ թոփ տասնյակում չի նշվում: Նշենք նաև, որ ամենաշատը բացակայող թոփ տասնյակում 5 պատգամավոր ԲՀԿ խմբակցությունից են՝ Գագիկ Ծառուկյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, Կարո Կարապետյանը և Արագած Ախոյանը:

Ամենաշատը բացակայող պատգամավորների տասնյակում են նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով հավանաբար այդ կարգավիճակում է հայտնվել վերջին նստաշրջանում ԱՄՆ-ում գտնվելու պատճառով, ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը, ով հաճախ մեկնում է Ուկրաինա, Ռուսաստան կամ այլ երկրներ դասախոսություններ կարդալու: ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյանը, ով բացակայում է հավանաբար Ռուսաստանում ունեցած բիզնեսը կառավարելու համար: Ինչպես նաև՝ Ստեփան Դեմիրճյանն ու Արմեն Բաբայանը:

Ամենաշատը այցելված էջերի առաջին տասնյակը գլխավորում է, ինչպես նշեցինք, Գ. Ծառուկյանը, հերթագայում են` Արծվիկ Մինասյանը, Հ. Բագրատյանը, Սամվել Ալեքսանյանը, Էդմոն Մարուքյանը, Գուրգեն Արսենյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը և Արամ Մանուկյանը:

Ամենաշատը «կողմ» են քվեարկել, բնականաբար, խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ անդամները: Այս անվանացանկի առաջին տասնյակում որևէ այլ խմբակցության պատգամավոր չի հայտնվել: Եվ հասկանալի է, որ այս խմբակցության անդամները հաճախ առանց «խորանալու»՝ արդեն բնազդաբար «կողմ» են քվեարկում կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին: Իսկ խորհրդարանում քննարկվող նախագծերի 80-90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ-ն նույն բնազդով «դեմ» է քվեարկում ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած նախագծերին: ՀՀԿ-ից ամենաշատը՝ 370 անգամ, «կողմ» են քվեարկել Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Կարելի է ասել, որ նրանք որևէ քվեարկությունից չեն բացակայել: «Դեմ» քվեարկողների տասնյակում, ՀՀԿ-ի` իհարկե, որևէ պատգամավոր չի հայտնվել: Իսկ ամենաակտիվ պատգամավորների երկրորդ պատվավոր հորիզոնականում հայտնվել է այդ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Parliamentmonitoring.am-ը ԲՀԿ-ի հետ կապված ևս մի հետաքրքիր վիճակագրություն է արել՝ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների առաջին տասնյակի 5 անդամներն այդ կուսակցությունից են՝ Ստեփան Մարգարյան, Նաիրա Զոհրաբյան, Վահագն Մախսուդյան, Վարդան Օսկանյան և Վահան Բաբայան: Նրանք «ձեռնպահ» են եղել 82-86 քվեարկությունների դեպքում: Այսպիսով, ԲՀԿ-ն նաև քվեարկություններով է հավատարիմ մնացել իր այլընտրանքային կոչմանը: Այս տասնյակի մյուս 4 անդամները «Դաշնակցություն» խմբակցությունից են՝ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը և Արմեն Բաբայանը: Ընդ որում` ՀՅԴ անդամները ԲՀԿ-ի պատգամավորներից մեկուկես-երկու անգամ ավելի շատ են «ձեռնպահ» քվեարկել:

Իսկ ամենաշատ «դեմ» քվեարկողների տասնյակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, ամենաակտիվների տասնյակը՝ Արծվիկ Մինասյանը: Հասկանալի է, որ այս երկու տասնյակների շարքում հիմնականում ոչ իշխանական խմբակցությունների անդամներն են:

Եվս մի հետաքրքիր վիճակագրություն՝ Ազգային ժողովի 131 պատգամավորների մեջ Արծվիկ Մինասյանը միակն է, ով հայտնվել է Parliamentmonitoring.am-ի վեց անվանացանկերից չորսի՝ ամենաշատը «ձեռնպահ», «դեմ» քվեարկողների, ամենաշատ «ակտիվ» և ամենաշատ այցելվող էջ ունեցող թոփ տասնյակներում: Ընդ որում` գլխավորելով դրանցից երկուսի «ձեռնպահ» քվեարկողների և ակտիվ պատգամավորների առաջին տասնյակը: Եվ այս առումով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ունեն բավականին հզոր նմանություն՝ նրանցից յուրաքանչյուրը գլխավորում է երկուական թոփ տասնյակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում