Tuesday, 09 06 2026
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

«Հայաստանի խոսքը պետք է հնչեր Բաքվում». Ստյոպա Սաֆարյան

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում էր Ադրբեջան, կուսակցական գործընկեր Ստյոպա Սաֆարյանը հուշել է, որ այցը բարդ է լինելու: Այդպես էլ եղավ: «Եթե միջազգային վեհաժողովներում ադրբեջանցիները խելոք գառնուկներ էին, սեփական հողում կարողանում են կազմակերպել ողորմելի մի վիճակ, երբ լարվածությունը զգացնել կտա: Տեսանելի է, որ Բաքվի իշխանությունները նման միջազգային կարևոր միջոցառումները բերելով իրենց երկիր, ունեն հատուկ նպատասկ՝ սեփական երկրում իրենց PR-ն անել, նաև միջազգային հեղինակավոր բանաձևերով բաներ կորզել՝ հօգուտ ԼՂՀ խնդիրն իրենց ցանկացածով կարգավորելու»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ կարող էր Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցել Բաքվում կայանալիք միջազգային ասամբլեային, սակայն այն տարին մեկ անգամ է կազմակերպվում, և կարևոր էր ոչ միայն ասամբլեայում, այլև հենց Բաքվում Հայաստանի խոսքը հնչեցնելը: «Ադրբեջանական կայքերի և բլոգների տեսակետն էի ընթերցում, չափազանց տհաճ տպավորություն են թողնում սովորական քաղաքացիները, որ կոչ են անում որևէ հայ չմտնի Ադրբեջան»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մեկնել է միմիայն հավաստիացումից հետո, որ նոյեմբերի 23-ի լիագումար նիստում ելույթ կունենա: «Չափազանց անխոցելի ելույթ է, անդրադառնում է ագրեսիային, ԼՂՀ ճանաչմանը, ինքնորոշման իրավունքին, գերեզմանները պղծելուն, Սաֆարովին: Չկա մեզ հուզող որևէ դրույթ, որ տեղ չունենա նրանում»,- ասել է Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ ելույթին նախորդած ճեպազրույցում Ր. Հովհաննիսյանի որոշ մտքեր սխալ են թարգմանվել և տարընթերցումների առիթ հանդիսացել, ինչը ամբողջությամբ ի չիք է դառնում ելույթով:

Մասնավորապես, «Ժառանգության» առաջնորդին մեղադրում էին, թե խոսել է հայ և ադրբեջանցի փախստականների՝ ԼՂՀ վերադարձի մասին, սակայն, ինչպես նշել է Ստյոպա Սաֆարյանը, Ր. Հովհաննիսյանը խոսել է բոլոր փախստականների իրավունքների ճանաչման մասին, այդ թվում՝ այն հայերի, որ փախել են Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից և այլ վայրերից: Ըստ Սաֆարյանի՝ սխալ է թարգմանվել նաև Րաֆֆի Հովհանիսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում է Բաքվում 30 հազարանոց համայնքի իբրև գոյության և կամ Բաքվի հայկական եկեղեցու մասին:

«Գաղտնիք բացահայտեմ. նախկին գումարման խորհրդարանում մենք չհրապարակված նամակագրություն ենք ունեցել ԵԽԽՎ համազեկուցող Համերբերգի հետ, որ այցելում էր Ադրբեջան, և ասում էինք, որ Բաքուն ստում է, թե իրենք ունեն հայկական համայնք, թե հայկական եկեղեցին խաչ ունի գմբեթին: Այնպես որ, այդ ամենը գիտեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պարզապես ասում է, որ կուզենար տեսնել մեկ հոգի այն հայկական համայնքից, որ Ադրբեջանն է նշում, թե կա»,- ասել է «Ժառանգության» գլխավոր քարտուղարը: Ս. Սաֆարյանի խոսքերով՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չայցելեր Բաքու, անտեղ ընդունված բանաձևը չէր ունենա լեգիտիմության խնդիր, իսկ այսօր ունի, քանի որ ընդունվել է խախտումներով՝ առանց կոնսենսուսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում