Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Վա՜յ, ի՞նչ եք ասում, առաջին անգամ եմ լսում». ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը՝ բուհում փողով ընդունվելու մասին

«ԳԹԿ-ն իրավասու չէ ճշգրտել՝ ի՞նչ խախտումներ են եղել ներբուհական քննությունների ընթացքում. մեզ ընդամենը որոշ ներբուհական քննություններից արձանագրություններ են հանձնվում»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը՝ հավելելով, որ ԳԹԿ-ն միայն հաստատում է ներբուհական քննությունների հանձնաժողվի կազմը, որը կառավարությանը ներկայացնում է հենց բուհը: Ըստ նրա՝ ներբուհական քննությունների ընթացքը կազմակերեպվում և վերահսկվում է բուհ-ԿԳՆ շղթայում, իսկ ԳԹԿ-ն պատասխանատու է կենտրոնացված և միասնական քննությունների անցկացման , վերահսկողության համար:

Նշենք, որ միասնական քննությունների առաջին փուլից հետո մեկնարկած ներբուհական քննությունների ընթացքում դիմորդները, նրանց ծնողները սկսեցին բարձրաձայնել կամայական վերաբերմունքի և կոռուպցիոն դրսևորումների մասին: Բարձրաձայնումների առանցքում պոլիտեխնիկն էր և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

Ֆիզկուլտինստիտուտում կոռուպցիոն դրսևորումների մասին հիմնականում խոսում են անանուն, դիմորդները չեն ցանկանում հրապարակային խոսել, քանի որ գումարի միջոցով կարողացել են նվազագույն միավորը ստանալ:

«Առաջին լրատվական»-ը այս հարցերի վերաբերյալ զրուցեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի հետ: Ռեկտորը տեղեկացրեց, որ բուհում այս տարի 350 դիմորդ է եղել, որից բացակայել են 3-ը, մնացած բոլորը ընդունվել են: «Հանձնաժողովի անդամներին ասել եմ՝ լինեն բարի, շատ բարի. սոցիալական վիճակը, նյարդային համակարգը այն չի, ասել եմ՝ թող վերաբերվեն ինչպես իրենց երեխաներին: Միջին ցածր միավորներ ևս եղել են, իրենց 8-ը ստացել են, կտրվողներ չեն եղել»,- մանրամասնեց Վահրամ Առաքելյանը՝ հավելելով, որ բուհ ընդունվողներից 19-ը Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ են, որոնք ընդունվել են հարցազրույցով:

Այս տարի բուհում անվճար տեղերը կրճատվել են. նախորդ տարի եղել են 59, այս տարի՝ 50: Բուհի ռեկտորից հետաքրքրվեցինք, թե քննության ընթացքն ինչպե՞ս է վերահսկվում. տեսախցիկներ կա՞ն, արձանագրություններ կազմվո՞ւմ են, թե՞ ոչ: Նա պատասխանեց, որ քննությունները հիմնականում գործնական են, տեսախցիկներ չկան: «Մենք ծնողներին էլ ենք ներս թողնում»,- մանրամասնեց ռեկտորը՝ պարբերաբար նշելով, որ քննություններն անցնում են ըստ կարգի, շեղումներ չեն լինում:

Անդրադառնալով բուհում կոռուպցիայի վերաբերյալ ահազանգերին՝ Վահրամ Առաքելյանը ընդգծեց. «Վա՜յ, ի՞նչ եք ասում. ես առաջին անգամ եմ լսում: Այսօր ինչի՞ փող պիտի տան ընդունվեն: Զարմանում եմ. կոռուպցիոն հարցեր բոլոր տեղերում էլ կան, բայց ինձ հետ կապված, մեր բուհի հետ կապված՝ չեմ լսել: Բոլորին հավաքում ենք. դասախոսներին, ծնողներին, մինչև այսօր բողոքներ չենք լսել»:

Հիշեցնենք՝ բուհի շուրջ պարբերաբար մտահոգություններ են հնչում կուսակցականացվելու վերաբերյալ. ուսանողները հիմնականում հարում են ԲՀԿ-ին: Անդրադառնալով այս հարցին՝ ռեկտորն ընդգծեց. «Մեր բուհի խորհրդի նախագահ Ծառուկյան Գագիկ Նիկալիչը չի եղել դեպք, որ գա, կուսակցական թեմաներով խոսի: Մեր ուսանողությունը ո՛չ հացադուլի, ո՛չ դասադուլի չի մասնակցել, միշտ հավաքների, մրցույթների են եղել»:

Վահրամ Առաքելյանը նաև ընդգծեց, որ այլ կուսակցություններին հարող ամբիոնի վարիչներ ունեն՝ դաշնակցական, ՕԵԿ-ական, Հանրապետական: «Թույլ չենք տվել ո՛չ «Բարգավաճը» ագիտացիա կատարի, ո՛չ իրենք»,- եզրափակեց ռեկտորը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում