Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Անխել դի Մարիան կարող է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալ: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Ֆրանսիայի չեմպիոնները պատրաստ են 60 մլն եվրո վճարել արգենտինացի հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նույնպես հետաքրքրված է դի Մարիայի ծառայություններով, սակայն չի կարող վճարել «արքայական ակումբ»-ի կողմից պահանջվող գումարը:
Հիշեցնենք` «Ռեալ»-ում ֆուտբոլիստը հանդես է գալիս 2010 թվականից: Թիմի կազմում արգենտինացին Իսպանիայի չեմպիոն է դարձել և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը: