Գերմանիայի հավաքականի կազմում 1990 թվականի աշխարհի չեմպիոն Լոտար Մաթեուսի կարծիքով` Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ազդեցություն է ունեցել Բունդեսթիմի խաղի վրա:
«Գվարդիոլան, իսկապես, ազդել է մեր թիմի խաղի վրա: Գերմանիայի հավաքականի կազմում շատ են «Բավարիա»-ի ֆուտբոլիստները, ովքեր իրենց նոր ոճն են մտցնում թիմի խաղում:
Հաղթանակն ամենակարևորն է աշխարհի առանության ժամանակ: 2006 և 2010 թվականներին Գերմանիան զարմացրեց բոլորին իր գերազանց ֆուտբոլով: Բրազիլիայում թիմն ավելի արդյունավետ է գործում»,- Goal-ը մեջբերում է Մաթեուսի խոսքերը: