Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Պարտադիր կուտակայինը՝ քաղաքացու գրպանից բանկերը ֆինանսավորելու միջո՞ց

«Կուտակային կենսաթոշակի մասին» նոր օրենքի ընդունումից հետո Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը լրագրողներին սեմինարի էր հրավիրել՝ ներկայացնելու, թե ինչ հիմնական փոփոխություններ են եղել:

Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ կուտակային կենսաթոշակի համակարգ ներդնելով պետությունը փաստացի ոչ թե մտածում է քաղաքացու ապահով ծերության, սերունդների համերաշխության մասին, այլ քաղաքացիներից «պարտադիր, բայց ոչ պարտադրված» գումար հավաքելով լուծում է ՀՀ բանկեր գումարներ ուղղելու խնդիր: Համենայնդեպս, ինչպես տեղեկացրեց սոցապ ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը, հավաքագրված գումարի 95 տոկոսը Հայաստանի բանկերում է: «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչո՞ւ է գումարը ներդրվում Հայաստանում, որի տնտեսությունն այնքան էլ կայուն չէ և ռիսկային է, Սմբատ Սաիյանը հարցով պատասխանեց. «Իսկ որտե՞ղ ներդնեն, երբ Հայաստանում են բանկերի տոկոսադրույքները բարձր: Տաջիկստանո՞ւմ ներդնեն, էնտեղ են ավելի բարձր»:

Ըստ նրա՝ ֆոնդերի կառավարիչները գտել են, որ ամենաեկամտաբերը Հայաստանի բանկերում գումար ներդնելն է: Մինչդեռ բանկերի այդ նույն բարձր տոկոսադրույքների պատճառով Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած՝ մի շարք բիզնեսներ փակվում են կամ փոխանցվում բանկիրներին, ինչպես եղավ «Տոնուսի» և «Արցախ» բանկի դեպքում: Բացի դա՝ Հայաստանի գյուղացիությունն է լուրջ խնդիրների առջև հայտնվել վարկերի բարձր տոկոսադրույքների արդյունքում:

Ստացվում է՝ ՀՀ քաղաքացին պետք է բարձր տոկոսադրույքներով վարկերով գույք ձեռք բերի, բիզնես ու հողագործություն անի, մյուս կողմից` իր եկամտի 5 տոկոսը տա պետությանը, որ կուտակային ֆոնդը այն ներդնի ՀՀ բանկերում և իրեն վարկեր տա բարձր տոկոսադրույքներով: Այս առթիվ մեր հարցին ի պատասխան սոցապ ծառայության պետի տեղակալը հույս հայտնեց, որ բանկերում գումարի ավելացումը կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման:

Ի դեպ, բանկերում բարձր տոկոսադրույք սահմանելը, թերևս, կապ ունի ոչ թե գումարի շատության, այլ ռիսկայնության հետ՝ հիմնականում տվյալ երկրի տնտեսության ռիսկայնության հետ:

Ընդ որում՝ ամսական աշխատավարձի 5 տոկոս ներդրում կատարելու պարագայում քաղաքացին, նոր օրենքով, այլևս իր գումարի սեփականատերը չէ, սեփականատեր է պետությունը, իսկ քաղաքացին կարող է գումարը հետ ստանալ միայն 55 տարեկանում, այն էլ եթե բարձր եկամուտ է ունեցել երիտասարդ տարիներին. ըստ օրենքի՝ եթե 55 տարեկան քաղաքացու կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքն այնքան է, որ բավարարում է ոչ պակաս, քան հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքելով հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով:

Հայաստանի կուտակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները, երկրորդ կառավարչի հիմնադիրն է՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկություն) ընկերությունը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը հայտարարել էր, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով: «Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր, համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից, համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը»,- հայտարարել էր «Դ!ԵՄ ԵՄ»-ը:

Նոր օրենքով կուտակային կենսաթոշակից հրաժարվելու հարցում խտրականություն կա ոչ միայն պետական ու մասնավոր հատվածի աշխատողների միջև, քանի որ պետականները զրկվում են պարտադիր կուտակայինից մինչև 2017 թվականը կամովին ազատվելու հնարավորությունից, այլև անհավասար են մասնավոր հատվածի աշխատակիցների իրավունքները. եթե մասնավոր սեկտորի աշխատակիցը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված աշխատող չի եղել կամ քաղաքացին տվյալ պահին աշխատանք չի ունեցել, զրկվում է պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու հնարավորությունից: Ասել է թե՝ հուլիսի 1-ը ճակատագրական է եղել հատկապես նրանց համար, ովքեր այդ օրը ինչ-ինչ պատճառներով աշխատանք չեն ունեցել կամ դեռ գրանցված չէին իրենց աշխատավայրում: Պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու հնարավորությունից զրկվում են նաև նոտարներն ու նրանք, ովքեր հուլիսի 1-ի դրությամբ գրանցված չեն լինի որպես ձեռնարկատեր և հուլիսի 1-ից հետո կորոշեն զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Հուլիսի 1-ից առաջ և հուլիսի 1-ից հետո մասնավոր հատվածի աշխատակիցների անհավասար իրավունքների առթիվ մեր հարցին ի պատասխան սոցապ ծառայության պետի տեղակալը հայտարարեց, թե իրավական անհավասար պայմաններում են գտնում, և որ բացարձակ արդարություն որևէ տեղ չկա:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում