Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Շևարդնաձեի փակած էպոխան և բացած աչքերը

Երեկ կյանքից հեռացել է Վրաստանի նախկին նախագահ, Խորհրդային Միության նախկին արտգործնախարար, վերջին արտգործնախարար, Վրաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեն 87 տարեկան էր: Նա բավական հակասական կերպար էր իր թե խորհրդային և թե հետխորհրդային ժամանակաշրջանի դերակատարումով, նրա վերաբերյալ կարծիքները, նրա հանդեպ վերաբերմունքը հակասական էին: Սակայն այսօր բոլորովին կարիք չկա դրան անդրադառնալու, առավել ևս, որ անդրադարձողներ արդեն եղել են:

Շևարդնաձեի մահով, ըստ էության, ազդարարվում է մի էպոխայի ավարտ, թեկուզ խորհրդանշական ավարտ, որը կապված էր Խորհրդային Միության հետ: Եվ այս ավարտն, ըստ էության, ներառում է Հարավային Կովկասը: Շևարդնաձե, Ալիև, Կարեն Դեմիրճյան. մարդիկ, որոնց անուններն ըստ էության, անկախ ամեն ինչից, ասոցացվում էին հենց Կովկասի խորհրդային ժամանակաշրջանի հետ: Եվ նրանցից ամեն մեկը կյանքից հեռացել է տարբեր պատճառներով և ժամանակահատվածում. Կարեն Դեմիրճյանը, ինչպես հայտնի է, եղել է Հայաստանում աննախադեպ ահաբեկչության զոհերից մեկը, Ալիևը մահացել է ավելի ուշ, Շևարդնաձեն մահացավ, երբ արդեն տարիներ շարունակ ընդհանրապես հեռացած էր ակտիվ գործերից ու քաղաքականությունից: Եվ նրա մահով, ըստ էության, կարելի է ասել փակվում է Կովկասի խորհրդային անցյալի մի կարևոր, էպոխալ փուլ, էջ:

Սակայն այս ամենը շատ խորհրդանշական է այսօր, երբ Կովկասում այդ խորհրդային անցյալը, ըստ էության, ոչ թե հեռացող խորհրդանիշներով է ակտուալացվել՝ հիշողությունների կարգավիճակում, այլ իրականացվող նոր ծրագրերով, Պուտինի Եվրասիական նախագծերով: Այսինքն` Շևարդնաձեի մահով խորհրդանշականորեն ավարտվում է մի էպոխա Կովկասի համար այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը կանգնած է նոր խորհրդային էպոխա թևակոխելու լրջագույն և իրական մարտահրավերի առաջ` արդեն բոլորովին նոր անուններով:

Եվ այս իմաստով, ըստ էության, կարող ենք ասել, որ Կովկասի խորհրդային անցյալն ավարտվեց, և կեցցե Կովկասի խորհրդային ապագան` արդեն այլ փաթեթավորումով: Սակայն` նաև կեցցե-ի հարաբերականությամբ, որովհետև այդ նոր ապագան Կովկասին խոստանում է միմիայն դեգրադացիա, բաժանարար գծեր, անկայունություն և վատթարագույն դեպքում՝ պատերազմ:

Եվ ահա այս տեսանկյունից, Շևարդնաձեն իր հակասական կերպարով հանդերձ, ըստ էության հեռանալով կյանքից` մնացողների համար մի կարևոր բան է ազդարարում՝ Կովկասի խորհրդային անցյալն այլևս չկա, և հարկավոր է կենտրոնանալ խորհրդային ապագան չեզոքացնելու վրա: Անցյալը գնում է ապագայով վերադառնալու, կամ անցյալը ճանապարհում են ապագայով վերադարձնելու համար, և սա կովկասյան ընդհանուր տան մարտահրավերն է, որի հանդեպ, սակայն, ընդհանուր մոտեցումների ձևավորումն, իհարկե, խիստ անիրատեսական է: Սակայն սա խնդիր է, որի վրա պետք է հնարավորինս շատ աչքեր բացվեն Կովկասում, այլապես չի հաջողվելու առանձին-առանձին ջանքերով արգելակել անցյալը վերաբացելու կայսերական փորձերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում