Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի նոր կառավարությունը չի կարող օգտակար լինել Եվրասիական տնտեսական միությանը

Պարզվում է՝ Հայաստանում վարչապետի փոփոխությունն իր ազդեցությունն ունի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցության վրա: Ներիշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հ. Աբրահամյանն ընդհանրապես չի հետաքրքրում Ռուսաստանին ու ԵՏՄ մյուս անդամ երկրներ Բելառուսին ու Ղազախստանին: Եվ այս փոփոխության շրջանակներում որոշ առումով պակասել է նաև ԵՏՄ-ին անդամակցելու հարցում մեր երկրի նկատմամբ հետաքրքրությունը: Նշվում է, որ այս երեք երկրները թեև նախաձեռնել են ԵՏՄ-ի ստեղծումը, սակայն դեռևս չեն պատկերացնում, թե այն իրենից ինչ պետք է ներկայացնի և ինչպես պետք է կազմավորվի: Հետխորհրդային այս երկրները հատկապես տնտեսական բնագավառում որևէ միություն ստեղծելու փորձ չունեն: Եվ եթե այն պետք է լինի ընդդեմ Եվրամիության, ապա պետք է ունենա որոշակի կշիռ, ճիշտ կառուցվածք կամ կանոններ, որ կարողանա գոնե նվազագույն հակակշիռ ապահովել, ինչպես նաև դեռ չստեղծված՝ չոչնչանալ: Այս ամենն ունենալու համար անհրաժեշտ է, որ այդ կառույցը նախապես հնարավորինս ճիշտ հիմքի վրա դրված լինի:

Եվ քանի որ ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը չունեն նման կառույց ստեղծելու փորձ, այս հարցում, որքան էլ զարմանալի է, անցած աշնանից նրանց օգնել է Հայաստանը: Բանն այն է, որ անցած չորս տարիներին Հայաստանը բանակցել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որն իր մեջ պարունակում էր ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բաղադրիչ: Այդ համաձայնագրի ու մեր երկրի՝ եվրաասոցացման գործընթացի հետ բանակցությունները գրեթե ավարտված էին անցած տարեվերջին, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում էին այն նախաստորագրել: Այսինքն՝ Հայաստանը մինչև Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը արդեն լավ պատկերացնում էր, թե ինչ է իրենից ենթադրում Արևելյան գործընկերությունը՝ իր բոլոր հնարավորություններով ու պայմաններով: Այդ գործընթացին, սակայն, չէին մասնակցում ԵՏՄ հիմնադիր Ռուսաստանն ու Ղազախստանը, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրներից Բելառուսը: Ստացվում է, որ այս չորս երկրների մեջ Հայաստանն ավելի շատ փորձ և գաղափարներ կարող էր ներդնել ԵՏՄ ստեղծման գործում:

Որքան էլ զարմանալի է, ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունները վարող հայկական պաշտոնյաների խումբն այդ հարցում բավականին օգտակար է եղել մյուս երեք երկրների համար: Կարելի է նաև ասել, որ հայ պաշտոնյաները ԵՏՄ-ի սկզբնավորման ու կայացման հետ կապված բազմաթիվ գաղափարներ են տվել, որը վերցրել են ԵՄ-ի հետ բանակցությունների փորձից: Սակայն այդ խումբը հեռացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին: Իսկ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության հետ կապված աշխատանքային խումբը համակարգում էր էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, ով Տ. Սարգսյանի պաշտոնանկումից հետո նշանակվեց նախագահի խորհրդական: Ասում են, որ նա այժմ նախկին ջանասիրությամբ չի շարունակում ԵՏՄ-ի հետ կապված իր գործունեությունը:

Եվ ահա այժմ ԵՏՄ անդամ երկրները խորը տարաձայնություններ ունեն՝ կապված այդ կառույցին Հայաստանի անդամակցության հետ՝ չեն ցանկանում արտոնություններ տալ և համեմատաբար ցածր տուրքեր սահմանել Հայաստանի առաջարկած 900 ապրանքատեսակների նկատմամբ, խնդիրներ են առաջադրում նաև Լեռնային Ղարաբաղի ու այլ հարցերի հետ կապված: Նման իրավիճակում հայկական կողմը, դադարելով այդ կառույցի կազմավորմանը ոչ թե անդամակցությամբ, այլ գաղափարներով ու փորձով օգտակար լինել, կորցնում է իր ողջ հմայքը: Այդ համատեքստում էլ ընդգծվում է Հ. Աբրահամյանի հմայքն առ այն, որ նա իր թիմով չի ընդունվում ԵՏՄ անդամ երկրների կողմից՝ հատկապես, որ ի զորու չէ այդ կառույցի կազմավորմանը գաղափարներ տալ: Եվ պատահական չէր, որ ՌԴ-ն առայժմ չի տալիս ՀՀ իշխանությունների՝ այդքան շատ ակնկալած 500 մլն դոլար վարկը:

Մեր վարչապետն այսօր հայտնվել է մերժվածի վիճակում ոչ միայն արևմտյան երկրների ու կառույցների, այլև Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի կողմից: Նրանց Հ. Աբրահամյանը չի հետաքրքրում ոչ մի կերպ, և արդեն իսկ խոսակցություններ կան, որ նա այդ երկրներում իր գործընկերների կողմից պատշաճ մակարդակով չի ընդունվում, ինչը, բնականաբար, իր անդրադարձը կունենա մեր երկրի հետ հարաբերությունների վրա: Նա այդ հարցերում այժմ փորձում է օգտագործել գոնե Տ. Սարգսյանի թողած ժառանգությունը՝ կադրերը կամ գործելաոճը, ինչը յուրացնելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Ի դեպ, Տ. Սարգսյանն էլ այժմ գտնվում է Ամերիկայում և պատրաստվում է հանձնել իր՝ ՀՀ դեսպանի հավատարմագրերը: Չի բացառվում, որ նրան ընդունի այդ երկրի նախագահ Բարաք Օբաման: Բանն այն է, որ այդ երկրում հավատարմագրված որոշ դեսպաններ իրենց հավատարմագրերը հանձնում են այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարին՝ պետքարտուղարին: Նախագահն ընդունում է միայն որոշ դեսպանների. նա ընդունում է հիմնականում այն դեսպաններին կամ այն երկրների դեսպաններին, որոնց կարևորում է: Իսկ Տ. Սարգսյանը հայտնի էր որպես արևմտամետ միջազգային կառույցների հետ կապեր ստեղծող պաշտոնյա: Եվ այդ հանգամանքից ելնելով կարելի է եզրակցնել, որ նրան կընդունի Բ. Օբաման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում