Wednesday, 24 04 2024
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը

Ուկրաինայի հայերը չեն միջամտում ռուս-ուկրաինական պատերազմական գործողություններին

Ուկրաինայի զինված ուժերն ու նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժերը կենտրոնացրել են Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի նկատմամբ վերահսկողությունը սահմանելու ուղղությամբ: Օրերս հայտնի դարձավ, որ ապստամբները լքել են Սլավյանսկը, Կրամատորսկը՝ հաստատվելով Դոնեցկում, իսկ ուկրաինացի զինվորականները Սլավյանսկի քաղաքային խորհրդի շենքին բարձրացրել են Ուկրաինայի պետական դրոշը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սա համարել է նշանակալի իրադարձություն՝ նշելով. «Սա դեռ լիարժեք հաղթանակ չէ: Սակայն մինչև ատամները զինված մոլեռանդների հանցախմբերից Սլավյանսկը մաքրելը հսկայական խորհրդանշական նշանակություն ունի: Սա Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարում գրոհայիններին կոտրելու սկիզբն է՝ Դոնբասը, որպես եվրոպական մեծ, ուժեղ պետության մի մաս, նորմալ կյանքի վերադարձնելու համար»: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ մյուս քաղաքներն ու բնակավայրերը ևս ազատագրվում են:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դոնեցկի մարզի պատվո հյուպատոս Կարեն Յայլոյանն ասաց, որ հայ համայնքը գործում է, լավ է: Սակայն, նրա խոսքով, պարզ է, որ նախկինի նման չի կարող գործել համայնքը՝ այն ժամանակ խնդիրներ չկային, պատերազմ չկար, հիմա փոքր-ինչ թեթև ռեժիմով է աշխատում և նորմալ է:

https://pp.vk.me/c618123/v618123213/1164a/dGA0HvQcuJU.jpg

«Խնդիրներ չկան հայ համայնքում: Համայնքը չի տուժում և չի միջամտում քաղաքականությանը, փորձում է հեռու մնալ: Մեզ անհրաժեշտ չէ ինչ-որ քաղաքական հարցերի խառնվել, հեռու ենք մնում ամեն ինչից, ինչի արդյունքում էլ գործընթացները հայ համայնքի վրա չեն անդրադառնում: Իսկ վտանգի մեջ են Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, ոչ միայն հայերը, ուստի պետք է հեռու մնալ բախումներից և այլնից, որպեսզի հնարավոր լինի խուսափել վտանգից»,- ասաց Կարեն Յայլոյանը:

Հարցին՝ իշխանության համար պայքարն անջատողականների և Կիևի իշխանությունների միջև հարավ-արևելքում, այնուամենայնիվ, ինչպե՞ս է անդրադառնում հայ համայնքի վրա, ի՞նչ տրամադրություններ կան, նա պատասխանեց՝ հայ համայնքը չի միջամտում ոչ մի գործընթացի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը նախ տեղեկացրեց, որ վերջին օրերին և ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում հայ համայնքին պատկանող եկեղեցիները, հայ համայնքը վնասներ չեն կրել, քանի որ կարողանում է պահպանել չեզոքությունը և հեռու է մնում բախումներից:

Նա նշեց, որ Կիևի ներկայիս իշխանությունների համար այդ շրջաններն իրենց վերահսկողության տակ առած մարդիկ ապստամբներ են պետության տեսանկյունից, նրանք խաղաղեցնող միջոցներ են ձեռք առնում և խաղաղեցնում Դոնբասը: Ըստ սրբազանի՝ արդեն երկու օր է, ինչ Ուկրաինայում, մասնավորապես՝ հարավ-արևելքում իրավիճակը խաղաղ է, բախումներ չկան:

«Հարավ-արևելքը Ուկրաինա է՝ ուկրաինաբնակ մեծամասնության պնդմամբ, իսկ Կիևի իշխանությունները փորձում են խաղաղեցնել, իրենց պնդմամբ, ապստամբներին, ահաբեկիչներին, և այդտեղ որևէ հայի խնդիր չկա, քանի որ հայերը չեն միջամտում որևէ հարցի»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում