Thursday, 28 03 2024
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»

«Ռուսաստանն այլևս աչքերը փակ Հայաստանին չի ընդունի ԵՏՄ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկվաբնակ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու ժամկետն այդպես էլ անորոշ է մնում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ հուլիսի 3-ին Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, բայց, ինչպես տեսանք, այդ ժամկետում չկայացավ անդամակցությունը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս գործընթացի ձգձգման պատճառը:

– Իրականում մարդիկ չեն հասկանում, թե Եվրասիական տնտեսական միությունն իրենից ինչ է ներկայացնում: Ամեն ինչ շատ արագ փոխվում է.անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահին ստիպեցին համաձայնել ԵՏՄ-ին միացմանը, բայց այդ ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր: Պուտինին պետք էր Եվրոպային ցույց տալ, թե Հայաստանն էլ է մերը: Սակայն ուկրաինական իրադարձություններից հետո ողջ իրավիճակը փոխվեց՝ ներկայում Ռուսաստանը չի կարողանում տնտեսապես պահել անգամ իր տարածաշրջանները, այդ թվում նաև՝ Ղրիմը:

Հայաստանը, որպես պետություն, սկզբնական շրջանում Ռուսաստանին պետք էր, այսինքն՝ Ռուսաստանին նախկինում պետք էր, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: Հետագայում, սակայն, դիրքը կորցնելուց և ուկրաինական այս դեպքերից հետո իրավիճակը փոխվեց: Հիմա Ռուսաստանի համար վիթխարի նշանակություն ունի Ադրբեջանի դիրքը: Ես չեմ ասում՝ Ռուսաստանը ճիշտ է կամ սխալ, բայց այն այլևս նախկին Ռուսաստանը չէ՝ մեծ հարված ստացավ Ուկրաինայում:Այն գումարները, որ աշխատել էին Ուկրաինայում օլիգարխ կոչվածները, այսօր օգտագործվում են Ռուսաստանի դեմ: Այդ գումարներով զորք է զինվում, զենք է գնվում և Ռուսաստանի շահերի դեմ օգտագործվում:

Ադրբեջանն այսօր ևս մեծ դերակատարություն ունի Ռուսաստանի համար: Այս գործոնը չի կարելի հաշվի չառնել: Այդ ամենը պետք է քննարկել, բայց ո՞վ քննարկի Հայաստանում: Ռուսաստանն աչքերը փակ Հայաստանին այլևս չի ընդունի Մաքսային միություն այն պայմաններով, որ գոնե Հայաստանն էր ուզում, հիմա դա անհնարին է:

 –Ձեր կարծիքով՝ չեղյալ կհամարվի՞ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Մեր պաշտոնյաներն անընդհատ ասում են, թե պատճառները միայն տեխնիկական են:

-Ես չեմ կարող վստահաբար ասել՝ չեղյալ կհամարվի՞, թե՞ ոչ, բայց ես չեմ հասկանում, թե այդ Մաքսային միությունն ինչ է: Մինչև հիմա ես չեմհասկացել, թե դա ինչպես է աշխատելու: Եվ ընդհանրապես՝ ոչ ոք չգիտի, թե Մաքսային միությունն ինչ է: Ես միշտ ասել եմ, որ իրավիճակը փոխվելու է՝ սեպտեմբերի 3-ի որոշմամբ չի մնալու, Հայաստանի ղեկավարությունից ոչինչ կախված չէ: Ամեն օր նրանց դեմ հարցեր են դրվում, իրենք արդեն բաց են թողել, իսկ այդ հարցերի պատասխանները իրենք իրենց երկրի համար չունեն: Երբ դու կարևոր հարցերին պատասխան չունես, քո պահանջները չես կարող դնել:

Միայն մի բան հստակ գիտեմ՝ Հայաստանն այս դիրքով, Ղարաբաղյան հակամարտության այս տեսքով չի կարող անդամակցել:Սա իմ կարծիքն է,և ինձ թվում է՝ գնալով ծանրանալու է իրավիճակը: Այսօր ավելի ահռելի հարցեր ու խնդիրներ են ստեղծվել Ռուսաստանի դեմ՝ նախագահի դեմ, ուստի, բնականաբար, նա չի թողնի այդ հարցերն ու զբաղվի Հայաստանով:

Մի բան հասկացեք. երեք երկիր են, և այդ երեք երկրներն էլ Ադրբեջանի հետ իրականացնում են ազատ առևտրայինհարաբերություններ, մատակարարումեն զենք, ունեն գազի, նավթի ու էլեկտրականության մեծ պայմանագրեր:Նրանք այս ամենը, այս շահերը չեն թողնի ու Հայաստանի հետ համաձայնության գան: Ես դեռևս 2008 թվականին եմ ասել, որ Պուտինը կհանձնի Հայաստանը. ժամանակները տարբեր են, և տարբեր են նաև ժողովրդին ու պետությանը հարվածելու մեթոդները:

 –Իրատեսակա՞ն եք համարում, որ Ադրբեջանըկանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

– Ի տարբերություն Հայաստանի՝ այժմ Ադրբեջանն ավելի շահեկան դիրքում է: Նա եթե համաձայնի էլ (ինչին ես կասկածում եմ), այնպիսի պայմաններ կառաջադրի, որ այդ պայմանների գոնե 50 տոկոսի կատարման դեպքում Հայաստանը կհայտնվի այնպիսի ծանր վիճակում, որ Աստված հեռու պահի: Այսինքն՝ միջազգային տարբեր ինստիտուտներ աշխատում են Ադրբեջանի համար, Ադրբեջանն արդեն ունի հզոր դիրք, և այն ժամանակը, որ Հայաստանը կարող էր օգտագործել ու Ադրբեջանի հետ ինքը՝ առանց միջնորդների, գնալ համերաշխության և այդ հարցի լուծման, կորցրեց: Քաղաքական ցանկացած հզոր քայլ իր ժամանակին պետք է կատարվի: Իսկ այդտեղ մի բան էր կատարվում՝ այն, ինչը որ կատարվեց Ուկրաինայում, ավելի փոքր մասշտաբի, մի քանի հոգու ուղղակի շտապ հարստացնում էր:

Այսօր հայ ժողովրդի մեջ այնպիսի ուղղություն են մտցրել, որ ցանկացած մարդ, ընտանիք մտածում է՝ ինչպես դիմակայել, գոնե մի կտոր հաց լինի, որ կարողանա դիմանալ, իսկ մի քանի հոգի կարող են կղզիներ գնել ու կյանք վայելել:

Իհարկե, շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնք նվիրված են Հայաստանին, նրանք Եվրոպայից սպասում են մի լուրի, պահի ու սկսում են քննարկել, բայց պետք չէ Եվրոպային էլ միանշանակ ճիշտ ընդունել:Նրանք էլ են սխալ, որ թույլ են տալիս ժողովրդից թալանածն իրենց երկրների բանկերում պահել. եթե ժամանակին սառեցնեին այդ հաշիվները,Հայաստանում գուցե հիմա բոլորովին այլ վիճակ լիներ, ու սեպտեմբերի 3-ի որոշումը չկայացվեր:

Հիմա, այո՛, ես կասկածում եմ Մաքսային միության գործելու հնարավորությանը: Մաքսային միությունը ստեղծվում էր այն ուժով, տնտեսական բազայով, որը Ռուսաստանը տանում էր մինչև Ուկրաինա, սակայն ուկրաինական դեպքերը, համաշխարհային պատժամիջոցներ… Մաքսային միությունը ի՞նչ բազայով է աշխատելու: Ընդհանրապես՝հազիվ թե Պուտինը կարողանա իրականացնել այն խոստումները, որ տվել է Հայաստանի ղեկավարին: Դրա համար էի ասում՝ անձնական հարաբերությունը պետք չէ շփոթել պետության և ժողովրդի շահերի հետ:

 –Եթե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի ստացվում, ի՞նչ է մնում անել Հայաստանին: Մեր երկիրը հիմա Ռուսաստանից ոչ պակաս համաշխարհային մեկուսացման մեջ է և հանուն Ռուսաստանի հետ, կարելիէ ասել, վասալային հարաբերությունների՝ հրաժարվեց Եվրամիության հետ 3.5 տարի տարվող բանակցություններից:

-Երբեք ոչ մի երկիր, քաղաքական ոչ մի ուժ, ներեցեք բառիս համար, քամելեոն ղեկավարների հետ չի աշխատի: Անգամ այդ բառը Հայաստանի ղեկավարների համար շատ բարձր է:

Դուք ի՞նչ եք մտածում՝ այդ դեպքերից հետո՝ երեք-չորս տարի Եվրոպայի հետ աշխատելուց, միանգամից այդպիսի քայլեր անելուց, յուրաքանչյուր զանգից, յուրաքանչյուր հանդիպումից հետո խաբելուց, այնուհետևհաջորդին խաբելուց հետո՝ այդ ամենից հետո Եվրոպան պետք է նորից աշխատի՞ Հայաստանի հետ: Ես կարծում եմ՝ միայն այն դեպքում նրանք կաշխատեն, եթե կարողանան Հայաստանը՝ որպես տարածաշրջան, որպես տարածք օգտագործել Ռուսաստանի դեմ: Իսկ Հայաստանն ի՞նչ ուժով պետք է պայքարի: Միակ բանն այն էր, որ Հայաստանում պետք է ստեղծվեր այն ուժը, որի հետ կարողանային հաշվի նստել բոլորը: Բայց այստեղ միակ ուժը կախված է նրանից, թե ում ինչքան գումար է գալիս. ով միլիոններ ունի՝ նա էլ ղեկավարում է, մինչդեռ անձնական լավ հարաբերություններն այլևս չեն օգնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում