Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանցիները նախընտրում են Վրաստանը

Ամառվա տապին մեր հայրենակիցները մտածում են իրենց հանգիստը կազմակերպելու մասին, սակայն մինչ հանգիստը վայելելը՝ կանգնում են մի շարք խնդիրների առջև: Այս օրերին տոմսերի գները թանկանում են, ուստի Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելը Վրաստանից ավելի մատչելի է:

Ցավոք, մեր շատ ու շատ քաղաքացիներ մի քանի տասնյակ հազար դրամ խնայելու համար կտրում-անցնում են 300 կմ և մեկնում Վրաստանից: Օրինակ՝ Երևանից Անթալիա կարելի է մեկնել 305 եվրոյով, Վրաստանից՝ շուրջ 200 դոլարով: Կան նաև կրկնակի մատչելի գներով տոմսեր. Երևանից Բարսելոն՝ Չեխիայով, արժե 650 եվրո, կամ Կիևով Բարսելոն՝ 370 եվրո՝ այն դեպքում, երբ թռիչքներն այս ուղղությամբ Երևանից ավելի շատ են, ինչը ենթադրում է որոշակի առումով գների իջեցում, սակայն Վրաստանից, օրինակ, Բարսելոն հասնելու համար բավական է շուրջ 200 դոլար: Վրաստանից Մոսկվա մեկնել կարող են շուրջ 120 դոլարով, Երևանից՝ շուրջ 175:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի օպերատոր Աիդա Ավետիսովան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց՝ չնայած ցանկալի է, որ մեր քաղաքաքացիները ավելորդ քաշքշուկից խուսափելու համար մեկնեն Երևանից, բայց մարդիկ նախընտրում են մեկնել Վրաստանից, Թուրքիայից:

«Այդպես որոշ ուղղություններով նրանք կարողանում են տոմսեր ձեռք բերել կես գնով, իսկ Եվրոպայի պարագայում անհամեմատ մատչելի է. օրինակ՝ Վրաստանից Ֆրանսիա գնալ-գալը արժենում է 150 եվրո, իսկ Հայաստանից Փարիզ՝ շուրջ 190 հազար դրամ, այն էլ այս սակագինը նոր է, նախկինում եղել է շուրջ 250 հազար դրամ»,- ասաց նա:

Աիդա Ավետիսովան Երևանում տոմսերի այսպիսի գնացուցակը հիմնականում բացատրում է հարկային բեռով: «Հարկերը շատ են՝ տարբեր սպասարկումներ առանձին տուրք ունեն, որոնք ներառված են տոմսի արժեքի մեջ»,- հստակեցրեց Աիդա Ավետիսովան՝ հավելելով, որ յուրաքանչյուր տոմսի արժեքի մեջ 30-35 հազար դրամը միայն տուրքն է: Օրինակ՝ Երևանից Կրասնոդար տոմսն արժե 19 հազար դրամ, սակայն դրան գումարվում է շուրջ 35 հազար տուրքը:

Փաստորեն մեր քաղաքացիների համար վրացական ավիաշուկան ավելի գայթակղիչ է, քան մերը՝ չնայած կառավարությունը պարբերաբար խոսում է բաց երկնքի քաղաքականության մասին: Հարևան Վրաստանը արդեն մի քանի տարի է՝ ազատականացրել է ավիափոխադրումների շուկան, ոչ միայն շեշտակի աճել են ավիափոխադրողների քանակը և մրցակցությունը, այլև նվազել են ավիատոմսերի գները: Իսկ մեզ մոտ ավիափոխադրումների շուկան ազատականացնելու գործընթացում միայն խոստումներ են տրվում ավելի մատչելի պայմանների մասին, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում