Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համազեկուցողները պարտավոր են ինչ-որ կերպ ադեկվատ զեկույց պատրաստել (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Realpolitik» հաղորդաշարի հեղինակ Արման Բաբաջանյանի հյուրն է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցի սղագրությունից մի հատված:

– Տիկին Այվազյան, ուզում եմ՝ գնահատեք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների վերջին այցը և, ընդհանրապես, այն պարտավորությունները, որ Հայաստանը ստանձնել է այդ կառույցի առջև, երեք հայտնի բանաձևերը, դրանց կատարման ընթացքը, ԵԽԽՎ-ի և համազեկուցողների պահվածքը, հանդուրժողականության աստիճանը:

-Բարև Ձեզ: Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում Ձեր հաղորդաշարին` ինձ հրավիրելու համար: Կարելի է ասել՝ սա արդեն հաջողված եթեր է:
Իմ կարծիքով, հիմնական պահանջները, որոնք դրված էին 1609, 1622 բանաձևերում և դրանց կատարմանը նվիրված 1643, 1672 բանաձևերում, այն հիմնական պահանջները, որոնք էին` Մարտի 1-ի դեպքերի լիակատար, արդար և թափանցիկ քննություն, տասը զոհերի սպանությունների բացահայտում, քաղբանտարկյալների ազատ արձակում, որոնք պետք է հնարավորություն ստեղծեին իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացման համար, ըստ էության, չեն կատարվել:

Չի բացահայտվել Մարտի 1-ի դեպքերի իրական պատկերը, չեն բացահայտվել սպանողները, մարդասպանները, որոնք նվազագույնը տասը հոգի են և տասը քաղաքացու մահվան պատճառ են դարձել, առ այսօր ունենք քաղբանտարկյալներ, ընդդիմության հետապնդումները շարունակվում են, և դրա վառ ապացույցը Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունն է։ Ինչ վերաբերում է համազեկուցողներին, վերջին անգամ Հայաստանում նրանք եղել են 2009 թ. ամռանը: Այդ ժամանակվանից Հայաստանի հարցի որևէ խոր ուսումնասիրություն կամ քննություն չի կատարվել: Եվրոպայի խորհուրդը բավական հանդուրժող գտնվեց Հայաստանի նկատմամբ, և այդ հանդուրժողականությունը որոշակի անպատժելիության զգացողություն տվեց մեր իշխանություններին, և՝ ոչ միայն մեր: Մենք տեսանք Բելառուսի դեպքերը, որոնք կրկնեցին Հայաստանում Մարտի 1-ի ոստիկանական գործողությունները: Եվ այդ անպատժելիությունը տարածվեց նաև այլ պետություններում, տվյալ դեպքում` Բելառուսում:

Իհարկե, իմ կարծիքով, այսօր կտրուկ փոխվել է իրավիճակը, և համազեկուցողները պարտավոր են իրենց վերադարձից հետո ինչ-որ կերպ ադեկվատ զեկույց պատրաստել: Համապատասխան բանաձև նույնպես կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կլինի եթե ոչ ապրիլյան նստաշրջանում, ապա ամառային նստաշրջանում: Եթե իրենք ուզում են պահպանել այն կազմակերպության կերպարը, որը ստեղծված է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը ապահովելու և դրանց կայացման համար, պետք է վարվեն այնպես, ինչպես պահանջում է իրենց մանդատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում