Planetf1.com-ը գրում է՝ Մարկ Ուեբերը բարձր է գնահատել իր թիմակցի՝ Սեբաստիան Ֆետելի աշխատանքը: Հիշեցնենք, որ Ֆետելը երեկ դարձել է աշխարհի եռակի չեմպիոն:
«Երեք տիտղոս անընդմեջ. սա հատուկ նվաճում է «Ֆորմուլա-1»-ում: Անցած տարի ամեն ինչ գրեթե պարզ էր, սակայն այս անգամ այնքան բարդ ստացվեց, որքան 2010 թվականին:
Կրկնում եմ՝ սա լուրջ, շաʹտ լուրջ ձեռքբերում է: Շնորհավորում եմ Ֆետելին: Նա հիասքանչ աշխատանք կատարեց»,- ասել է ավտոարշավորդը: