Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

«Հին Էրիվանի» սեփականատերը` քաղաքապետարանի թիրախում, իսկ Հովիկ Աբրահամյանից այլևս հույս չունի

«Յունիբանկի» հետ դատական վեճի մեջ գտնվող գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը հիմա էլ հայտնվել է Երևանի քաղաքապետարանի թիրախում: Հասարակ բաներների տեղադրում, ռեստորանային համալիրի վրա գովազդային վահանակ-հեռուստացույց տեղադրելը հարուցում է քաղաքապետարանի արգելքը, որին հաջորդում է տուգանքը: Օրերս գործարարն իրեն պատկանող ռեստորանային համալիրի վրա միայն հետուստացույց փակցնելու պատճառով քաղաքապետարանի կողմից տուգանվել է 100 հազար դրամով, իսկ հետուստացուցը փակցնելու թույլտվությունը մերժվել է՝ նպատակահարմար չլինելու պատճառաբանությամբ:

«Ընդհանրապես, շատ վատ հարաբերություններ են քաղաքապետարանի հետ, և այդ կառույցը ամեն պարագայում փորձում է ինչ-որ մի բան անել, որպեսզի խոչընդոտի մեր գործունեությանը: Հին ասացվածք կա. երբ մեկն ընկնում է, դանակավորները շատանում են: Մարդկանց մեջ այնպիսի տպավորություն է, որ եթե ուրիշներն ինձ հետ այդպես են վարվում, ապա իրենք էլ պարտադիր պետք է այդպես վարվեն»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց գործարար Մանվել Տեր-Առաքելյանը:

Բացի դրանից՝ նա 2007-ին կես միլիոն դոլարով գնել է Կարապի լճի հարևանությամբ գտնվող «Օդեոն» սրճարանը, ապա քաղաքապետարանի կողմից ստացել է վերակառուցման թույլտվություն: Բայց երբ սկսել են շինարարությունը, քաղաքապետարանը խոչընդոտել է աշխատանքներին ու մտել դատարան՝ իրենց տված թույլտվությունը չեղյալ համարելու պահանջով: «Բայց ես 8 տարի գույքահարկ եմ վճարում, ո՞վ պետք է վերադարձնի այդ գումարները:

Իրենց կողմից բազմաթիվ նամակներ ունենք, թե մոտակա ժամանակներս կփոխհատուցեն և այլն, բայց ոչ մի գործնական քայլ չի արվում: Այս ընթացքում 4 քաղաքապետ է փոխվել, և ոչ ոք այդ խնդրի հետ կապված ոչինչ չէր արել: Բայց այսօրվա քաղաքային իշխանությունները որոշեցին դատական կարգով հասնել դրան: Սա իսկական խլոցի է»,- հավելեց գործարարը:

Նրա խոսքով՝ սկսած 2009 թվականից կառավարական ոչ մի պատվիրակություն չի այցելել իր ռեստորան, այն դեպքում, երբ մինչ այդ բոլոր պատվիրակությունները, պաշտոնական հյուրերը, պետական այրերի արտասահմանյան հյուրերը ճաշում և ընթրում էին միայն «Հին Էրիվանում»: «Հիմա որոշ պաշտոնյաներ, տեսնելով, որ ինձ հետ կապված խնդիրներ կան, իրենց վրա բիծ չգցելու համար այլևս իրենց հյուրերին մեզ մոտ չեն բերում: Որոշում է կայացվել այլևս ոչ մի պետական պատվիրակության մասնակցի չբերել մեզ մոտ»:

Նշենք, որ «Հին Էրիվանի» հետ կապված խնդրի պատճառով Մանվել Տեր-Առաքելյանը վերջերս 2 անգամ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկրորդ հանդիպման ժամանակ գործարարը նրան է ներկայացրել խնդրի լուծման երկու ճանապարհ, բայց Հովիկ Աբրահամյանի արձագանքն ուշանում է: «Նա ասաց, որ կփորձի ինչ-որ ձևով օգտակար լինել, բայց մինչև էսօր ոչ մի ձայն չկա, ոչ մի տեղեկություն չկա: Ես համարում եմ, որ եթե իմ տված առաջարկներն ընդունելի լինեին վարչապետի համար, ապա այդ հակամարտությունն արդեն պետք է լուծված լիներ, և ես հիմա հերթական անգամ ստիպված չէի լինի դրան անդրադառնալ: Ես այլևս չեմ դիմի նրան, ինքն ամեն ինչից տեղյակ է, բայց շնորհակալ եմ, որ գոնե լսեց ինձ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում