Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Մեր դեմ խաղ չկա. Խանջյան փողոցի բար-կարաոկեները քաոսի են վերածել շենքի բնակիչների անդորրը

Խանջյան փողոցի 31 հասցեից մինչև Խանջյան-Թումանյան խաչմերուկ, այսինքն՝ ընդամենը մի 50 մետրի վրա, շենքի առաջին ևնկուղային հարկերում տեղակայված են 12-13 բար-կարաոկե, բար-դիսկոտեկ և 1000 դրամի դիմաց առանձնասենյակներ տրամադրող ժամանցային այլ հաստատություններ: Դրանք արդեն մի քանի տարի շարունակ իսկական քաոսի են վերածում շենքի բնակիչների կյանքը:

Քաղաքացիներն ահազանգում են պատկան մարմիններին, դիմում են քաղաքապետարան, ոստիկանություն, մի քանի օրով կամ մի քանի ժամովխնդիրը լուծվում է, բայց անմիջապես հետո նորից սկսվում է այդ հաստատությունների խրախճանքը, որը շատ հաճախ, բնակիչների խոսքերով, վերածվում էհայհոյանքների, կռվի, ծեծուջարդի և տեղափոխվում է Խանջյան 31 շենքի բակ: Ընդ որում, նրանց խոսքերով, վերջին շրջանում այդ հաստատությունների շրջակայքում շատացել են «կասկածելի վարքի տեր աղջիկները»:

«Դուք պետք է տեսնեք, թե երեկոյան ինչ է կատարվում, ու ամեն ինչ կպատկերացնեք: Հավաքվում են կասկածելի անձինք, խմում են, քաշքշոցներ, սեռական բնույթի հայհոյանքներ,և այդ ամենը օբեկտից պարտադիր տեղափոխվում է բակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց Խանջյան 31 շենքի բնակիչ Միքայել Իսկանյանը:Ընդ որում, բնակիչների խոսքերով, իրենք երբեմն նաև որպես վկա հարցաքննվում են նմանատիպ վիճաբանությունների ու ծեծկռտուքների առիթով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

«Շենքի բնակիչներն արդեն հոգնել են: Առավոտյան 8-ին պետք է արթնանանք, գնանք գործի, բայց մինչև լուսաբաց՝ ժամը 5-6-ը, երաժշտության ձայնից չենք կարողանում քնել: 4-րդ հարկում համակարգիչը սեղանի վրա դրված երաժշտության ձենից դղրդումա: Բնակելի շենքի տակ նմանատիպ հաստատությունների գոյությունը պարզապես անթույլատրելի է»,-հավալեց մեր զրուցակիցը:

Խանջյան 31 շենքի բնակիչները դեռևս 2012 թվականին են բողոք ներկայացրել քաղաքապետարան, թե շենքի առաջին հարկում գտնվող հաստատություններից հնչող երաժշտությունը խանգարում է իրենց և զրկել է հանգստի իրավունքից: Քաղաքապետարանն արձագանքել է բնակիչների բողոքին և այդ հաստատություններին զրկել գիշերային ժամերին աշխատելու լիցենզիայից: Բողոքից և քաղաքապետարաի արձագանքից 2 տարի է անցել, սակայն որևէ ձևով վիճակը չի շտկվել: Ավելին, մեր նշած հատվածի որոշ հաստատությունների դռներին փակցված է վահանակ, որը հուշում է, որ տվյալ բարը կամ կարաոկեն աշխատում է 24 ժամ: Այս հանգամանքը պետք է որ հետաքրքրի քաղաքապետարանին և հատկապես ոստիկանությանը, քանի որ լռության կանոնների պահպանումը ոստիկանության իրավասությունների շրջանակում է: Բնակիչները դիմում-բողոքներ են գրել նաև ոստիկանապետին, բայց դա էլ մի քանի ինստանցիաներով պտտվելով՝ որևէ արդյունք չի տվել:

Շենքի լիազորն այս հարցը չլուծվող հարց է համարում: «Դա չլուծվող հարց է: Մենք 2000 թվականից պայքարում ենք,և ընդամենը թղթեր ենք հավաքել, որ դրանց գոյությունը, աշխատաժամըանթույլատրելի են և ուրիշ ոչինչ: Այդբար-հավաքատեղիների սեփականատերերն այսօր աշխատում են «մեր դեմ խաղ չկա»-իկարգավիճակով: Մենք էլ էսպես տառապում ենք»,-ասաց շենքի լիազոր Կարեն Անտոնյանը:

Շենքի բնակիչները չցանկացան սեփականատերերի անուններ տալ, սակայն հայտնի է, որ Խանջյան 31 շենքի տակ գտնվող հաստատություններից մի քանիսը, օրինակ՝ «2×2» բարը, պատկանումէԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանին: Նրա հետ առնչություն ունենալ բնակիչները չեն ցանկանում: Վարձակալներն են մեղավոր՝ պնդում են նրանք և խնդրի միակ լուծումը համարում են այդ հաստատությունների վերջնական փակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում