Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Ճապոնացիներին հաջողվել է վերականգնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի բլոկների էլեկտրամատակարարումը

«Տոկիոյի էլեկտրացանցեր» ընկերությունը երկուշաբթի օրը` մարտի 21-ին, հայտարարել է, որ վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի բոլոր ռեակտորների միացումը էլեկտրացանցին ամբողջությամբ ավարտված է: Ավելի վաղ հայտնվում էր առաջին և երկրորդ էներգաբլոկների միացման մասին, իսկ երկուշաբթի օրն ավարտվել են երրորդի և չորրորդի էլեկտրամատակարարման վերականգնողական աշխատանքները:

Ընկերությունը սկսել է զբաղվել ռեակտորների սառեցման համակարգերի, ինչպես նաև այլ սարքավորումների թեսթավորման աշխատանքներով՝ նախքան վերագործարկումը: Այս մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռեակտորի հարակից տարածքներում իրավիճակը կամաց-կամաց կարգավորվում է: Միևնույն ժամանակ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը անհանգստացած է ատոմակայանի շրջակայքի սննդամթերքում առկա ճառագայթման մակարդակից: Բժիշկներն այս իրավիճակը բնութագրում են որպես «շատ վտանգավոր»:

«Սա ավելի վտանգավոր է, քան որևէ մեկը կարող էր կանխատեսել աղետի առաջին փուլում: Մենք կարծում էինք, որ խնդիրներ կլինեն 20-30կմ շառավղով տարածքում»,- ասում է ՄԱԳԱՏԷ-ի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներկայացուցիչ Փիթեր Կորդինգելին:
Ներկա պահին հայտնի է, որ ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել Տոկիոյի և 5 այլ շրջանների խմելու ջրի մեջ: Ատոմակայանին հարակից տարածքներում ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել բանջարեղենի և կաթի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում