Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Մանանեխի դաշտի չափ սուտը

Արտաքին քաղաքական թոհուբոհի և ներքաղաքական հուժկու արձակուրդի աղմուկում եկավ ու անցավ մի ամսաթիվ, որով իբրև թե գիծ էր քաշվելու հայաստանյան բիզնես իրականության մեջ, և այդպիսով մենք թևակոխելու էինք հավասարության ու եղբայրության դարաշրջան՝ Հովիկ Աբրահամյանի թեթև ձեռքով: Խոսքը հուլիսի 1-ի մասին է, մինչև որը Հովիկ Աբրահամյանը ժամանակ էր տվել Հայաստանի այն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք պետք է դուրս գային ստվերից:

Հուլիսի 1-ից հետո Ֆինանսների նախարարության փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ անցնում են «սև ցուցակի», այսինքն` այն գործարարներին ստուգելուն, որոնք չեն համաձայնվում իրենց խաղի կանոններին: Գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը հայտարարում է, որ հարկային բեռի ծանրությունը հուլիսի 1-ից հետո էլ փոքր ու միջին բիզնեսի վրա է, ինչպես որ դրանից առաջ:

Այսինքն` իշխանությունների խաղի կանոններին չեն համաձայնվում փոքր ու միջին գործարարները, այդ պատճառով էլ բեռը շարունակում է նրանց վրա մնալ: Եվ էլ ավելի կծանրանա նրանց վրա, դա դեռ սկիզբն է: Իսկ նրանք կանոններին չեն համաձայնվում, որովհետև Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ կառավարության կանոններին համաձայնելու համար պետք է խոշոր բիզնեսմեն լինել, այլապես այդ կանոնները նպաստավոր չեն: Այդ կանոնները Հովիկ Աբրահամյանի և նրա նման խոշոր բիզնեսմեն պաշտոնյաների ներքին պայմանավորվածությունն են, բնական է, որ ՓՄՁ-ները չեն կարող տեղավորվել այդ շրջանակում: Ուրեմն կհայտնվեն «սև ցուցակում»: Այլ բան չէր կարող լինել, պարզապես ժամանակ էր պետք, որպեսզի հասարակությունը համոզվի դրանում:

Կոսմետիկ փոփոխությունները միանգամայն հնարավոր են, ասենք` սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումից հրաժարում և այլն, սակայն համակարգային փոփոխություններն անհնար են, որովհետև այդ դեպքում իշխանությունները կկտրեն այն ծառի ճյուղը, որի վրա նստած են: Իսկ եթե համակարգային փոփոխություն չկա, ապա կոսմետիկ փոփոխությունները կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ կամ տանիք:

Հետևաբար` կամ պետք է նոր տանիքներ ձեռք բերել, կամ այլ կերպ ասած` կա՛մ տեղի է ունենում տանիքների վերաբաշխում, կա՛մ բիզնեսի վերաբաշխում, և տանիքներից դուրս մնացած փոքր ու միջին ձեռնարկությունները կամաց-կամաց դաշտում իրենց տեղը կզիջեն քրեաօլիգարխիկ նոր կառավարության կամ այդ կառավարության հարազատա-խնամիական կոնգլոմերատի ներկայացուցիչներին: Ասել է թե` փոքր ու միջին բիզնեսի համար ոչ թե զարգացման հնարավորություններ են ստեղծվում հուլիսի 1-ից հետո, այլ տրվում է ընդամենը ընտրության հնարավորություն՝ կա՛մ մի նոր տանիք և փայատիրություն, կա՛մ ուղղակի ճամպրուկները հավաքում են ու արտագաղթում նախ բիզնես դաշտից, հետո` միգուցե նաև երկրից:

Դա է ժամանակը, որ Հովիկ Աբրահամյանը տվել էր մինչև հուլիսի 1-ը: Այսինքն` հուլիսի 1-ից հետո Հայաստանի բիզնես դաշտում կատարված առավելագույն փոփոխությունը կարող է լինել ընդամենը ստատուս քվոյի փոփոխությունը, բայց ոչ երբեք փոխհարաբերությունների: Բայց այդ ամենը հասկանալու համար ամենևին պետք չէ սպասել մինչև հուլիսի 1-ը: Այդ ամենը հասկանալի ու պարզ է ցանկացած մարդու համար, ով ընդունում է, որ Հայաստանում հաստատված է կապիտալի իշխանություն, քրեաօլիգարխիկ համակարգ և քվոտավորված տնտեսություն:

Եթե ընդունում ենք, որ առկա է այդ իրավիճակը, ապա այդ իրավիճակում ձևավորվող կամ վերաձևավորվող, դասավորվող կամ վերադասավորվող իշխանական համակարգը, իշխանությունները չեն կարող անցնել բոլորովին այլ իրավիճակի, այսինքն` իրավահավասար փոխհարաբերությունների և՛ գործարարների շրջանում, և՛ գործարար-պետություն հարթությունում: Դա մոտավորապես հավասարազոր է ոտքով ականջը քորելուն: Եթե խոսքը կապիկի մասին է, ապա դա հնարավոր է, սակայն եթե խոսքը մարդու մասին է, ապա՝ անհնար:

Եթե Հայաստանում իշխող համակարգի հիմքում կապիտալն է, դրանից ծագող ուժը, հարաբերությունները, ստվերային բյուջեն և այդ ամենին ստորադասվող պետական մեքենան, ապա իրապես հավասար և մրցակցային վիճակը այդ համակարգի համար դառնում է մահաբեր թույնի պես մի բան, դրան դատապարտելով դանդաղ մահվան: Հետևաբար` կամ մենք պետք է հավատանք այն տարբերակին, որ Հայաստանում իշխանական վերադասավորումների արդյունքում որոշումների կայացման մեխանիզմը անցել է ինքնասպանների կամ յուրատեսակ սամուրայների, կամ էլ մենք չենք կարող հավատալ իրական հավասարության, օրինականության, մրցակցության և ստվերից դուրս գալու մասին հայտարարություններին:

Այլ հարց է, որ կարող են լինել մարդիկ, որոնք համաձայն չեն, որ Հայաստանում բիզնեսի և իշխանության հանցավոր սերտաճման վրա կառուցված կապիտալի իշխանություն է, որը վերարտադրվում է արտասահմանադրական և արտաօրինական ճանապարհներով: Դա արդեն գրեթե նույնքան աներևակայելի մի բան է, որքան հավասար բիզնես դաշտն ու օրինական, ազատ մրցակցությունը: Ավելի շուտ հնարավոր է դրան հավատալ, քան հավատալ, թե կան Հայաստանում իշխող համակարգի օրինականությանը անկեղծ հավատացողներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում