Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գուրգեն Արսենյանի ինքնաթիռներն ու հսկա կարողությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տարիներ առաջ հայտնի էր որպես Հայաստանի մեծահարուստ և իշխանամետ պաշտոնյաներից մեկը: Այսօր նա հայտնի է, որպես իշխանությունների գրեթե բոլոր գործողություններից դժգոհ և ամեն առիթով իշխանություններին քննադատող խոշոր սեփականատեր պատգամավոր:

Իսկ Գ. Արսենյանը բավականին մեծ կարողություն ունի: Նախ նշենք, որ նա քաղաքական դաշտ է մտել բավականին վաղուց՝ Հայաստանի անկախության առաջին տարիներից: Եվ այժմ որքան էլ մեզ համար զարմանալի է, նա 1990-1994 թվականներին անդամակցել է Հանրապետական կուսակցությանը: Պարզապես հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀԿ-ն ուներ այլ ղեկավարներ: Իսկ 2002թ. Գ. Արսենյանը հիմնադրեց իր Միավորված աշխատանքային կուսակցությունը: 2000-2003թ. պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից: Իսկ 2003թ. Ազգային ժողովի ընտրություններին արդեն նրա գլխավորած ՄԱԿ կուսակցությունն անցավ խորհրդարան, և նա գլխավորեց իր խմբակցությունը:

Ինչ վերաբերում է տնտեսական գործունեությանը, ապա 1990-ական թվականներին նա հիմնադրել է իր հայտնի «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվել է նավթամթերքի բիզնեսով: Գ. Արսենյանի կենսագրության մեջ նշված է, որ 2007-2012թթ. զբաղվել է քաղաքական և ձեռնարկատիրական գործունեությամբ: Ու եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ նրա կուսակցության հիմնադրումը, քաղաքական կարիերայի ու տնտեսական գործունեության առաջընթացը զուգակցվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի հետ: Եվ ընդհանրապես, ՄԱԿ-ի հիմնադրումից կարճ ժամանակ անց քաղաքական դաշտում խոսակցություններ էին շրջանառվում, որ այդ կուսակցությունը ստեղծվել է Ռ. Քոչարյանի ազդեցությամբ: Սակայն այն չկայացավ, ու հետագայում նախկին նախագահը ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այսպիսով, Գ. Արսենյանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առաջընթացը կարելի է կապել Ռ. Քոչարյանի հետ: Հավանաբար հենց այդ նույն կապի շնորհիվ էլ 2012թ. խորհրդարանական ընտրություններին նա ընդգրկվեց ԲՀԿ-ի համամասնական ցուցակ և դարձավ այդ խմբակցության պատգամավոր:

Իսկ այս ընթացքում Գ. Արսենյանը հասցրել է կուտակել ահռելի ունեցվածք: Խորհրդարանական ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա բազմաթիվ անշարժ և շարժական գույք է գրանցել: Եվ այսպես` միայն Երևանում նա ունի 7 անշարժ գույք, որից երեքը՝ 610 քմ և 15 քմ տարածքով շինություն և 0,0917 հա հողակտոր Արաբկիրի 38 հասցեում: Մոտ 913 քմ տարածքով շինություն և 0,0906 հա հողակտոր Երևանի Քեռու փողոցում: Ինչպես նաև 235 քմ տարածքով շինություն և 0,0677 հա տարածքով հողակտոր Գյուլբենկյան փողոցում: Գ. Արսենյանը հողակտորներ և շինություններ ունի նաև Գյումրիում ու Արմավիրում: Օրինակ` Գյումրիում ունի 0,021283 հա հողամաս և մոտ 141 քմ շինություն: Արմավիրի մարզի Արտամետ համայնքում ունի 157 հեկտար, Տալվորիկում՝ 84 հեկտար, Նոր Կեսարիայում՝ 4 հեկտար և 7 հեկտար հողակտորներ: Այս անշարժ գույքի մեծ մասը պատգամավորն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, երբ վայելում էր նրա հովանավորությունը: Նա ևս մի անշարժ գույք՝ մոտ 190 քմ տարածքով շինություն ունի նաև Թբիլիսիում:

Գ. Արսենյանը հայտարարագրել է նաև 5 շարժական գույք, որից երեքը՝ 2003թ. թողարկված «Զեյներ CH-701STOL» ինքնաթիռներ են: Հայտարարագրել է նաև 2008թ. արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» և «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ:

Ինչպես նշեցինք, Գ. Արսենյանին է պատկանում «Արսօյլ» ընկերությունը: Նրան են պատկանում նաև «Յունիքորն թրեյդ», «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնթրաքշն» գովազդային, տպագրական և այլ գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաև «Բիզնես Սթայլ» ընկերության 20 տոկոս բաժնեմասը, «Աննալուս» ընկերության 50 տոկոսը: Գ. Արսենյանին է պատկանում նաև Տաջիկստանում գործող «Գրանտ Տոբակո» ընկերության 85 տոկոսը:

Գ. Արսենյանը ունի նաև հսկայական ֆինանսական միջոցներ: Այս տարի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն` անցած տարվա վերջին նա ունեցել է 60 մլն 639 հազար դրամ, 2,7 մլն դոլար և 21,4 հազար եվրո գումար: Պակաս հարուստ չէ նաև նրա կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, ով նույն հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 217 մլն դրամ, 248 հազար դոլար և 10 հազար եվրո:

Եվ ահա, Ռ. Քոչարյանի օրոք, որը նույնն է, թե անհավասար կամ գրեթե առանց մրցակցային ու արտոնյալ պայմաններում այսքան հարստություն դիզած, շարժական ու անշարժ գույք ձեռք բերած այս պաշտոնյան այսօր գործող իշխանություններին քննադատում է այն պատճառով, որ նրանք էլ իրենց հովանավորությունը վայելող գործարարների համար են նման պայմաններ ստեղծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում