Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Ծառուկյանին դատարան հրավիրող իրավաբանը չի վախենում ԲՀԿ-ի հաշվեհարդարից

«Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև առկա խնդիրը տեղափոխվել է դատաիրավական համակարգ այս տարվա ապրիլ ամսին՝ մինչ այս մի քանի տեղեկատվական հարցումներ եմ ուղակել իրենց, որոնք անպատասխան են մնացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Նարեկ Ալոյանը, ով հայց է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Նա նշեց, որ իր հարցումներն անպատասխան թողնելուց հետո գրությամբ տեղեկացրել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել, բայց այն ևս անպատասխան է մնացել. «Հարցում ունեի՝ կապված ԲՀԿ տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձի հետ՝ թե ով է այդ անձը հանդիսանում, բայց այդ տեղեկատվությունը մինչ օրս չի հաջողվել իմանալ»,- ասաց փաստաբանը:

Միևնույն ժամանակ, Նարեկ Ալոյանը ընդգծեց, որ կուսակցության հետ երբևէ որևէ խնդիր չի ունեցել, չկա թշնամանք, խնդիրը բացառապես իրավական հարթությունում է գտնվում: Նա նշեց նաև, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ այս նույն պահանջով գործ է հարուցվում ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, բայց ի տարբերություն առաջին դեպքի՝ այս անգամ լիարժեք ժխտում են իրենց մեղավորությունը:

Հարցին՝ դրական ակնկալիքներ ունի՞ դատական համակարգից, Նարեկ Ալոյանը պատասխանեց. «Կան որոշակի մտավախություններ, հարցը ներկայացվել է ապրիլ ամսին, իսկ առաջին դատական նիստը հինգ ամիս անց է տեղի ունենում: Մի կողմից՝ գուցե պայմանավորված է դատարանների ծանրաբեռնվածությամբ, բայց մյուս կողմից էլ՝ համապետական խնդիր է, եթե քաղաքացին իր իրավունքի վերականգնման համար դիմում է դատարան և ստիպված առաջին նիստին պետք է հինգ ամիս սպասի»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք մտավախություն չունի՞, որ օլիգարխիկ այս կուսակցությունը իր հաշիվները նրա հետ այլ մեթոդներով կմաքրի. «Ո՛չ, մտավախություն չունեմ, ավելի վախենալու է ապրել վախենալով կամ ապրել խախտված իրավունքների մասին լռելով, քան անորոշ վախերի մեջ լինելով»:

 

Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում