Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան կախված է Մոսկվայի ցանկությունից»

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ապագա ճակատագիրը կախված է Մոսկվայի ցանկությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության հայաստանյան պլատֆորմի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ձգձգմանն ու «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ձևավորման գործընթացին:

Մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրերս արած հայտարարությանը, թե տեղյակ չէ՝ ինչու է ձգձգվում ՀՀ եվրասիական ինտեգրացիայի գործընթացը՝ Բ. Նավասարդյանն ասաց, որ չի կարող երկրի վարչապետը չիմանալ պատճառները: Նրա գնահատմամբ՝ կան հին պատճառներ և կան ավելի նոր պատճառներ, որոնք շատ հեշտ էր վաղուց կանխատեսել:

Ըստ Նավասարդյանի՝ հին պատճառները պարզ են, այն է՝ ԵՏՄ երեք հիմնադիր անդամներն ունեն տարբեր պատկերացումներ այդ միության մասին. Ռուսաստանն, ի վերջո, ցանկանում է տեսնել լուրջ քաղաքական միավորում և ոչ միայն տնտեսական, այն դեպքում, երբ Ղազախստանը շահագրգռված է սահմանափակվել տնտեսական ինտեգրացիոն պայմանավորվածություններով: Դա հին պատճառ է, որը դեռ մինչև Հայաստանի անդամակցության հարցը գոյություն ուներ, և որը, ի վերջո, միության ընդլայնման համար խոչընդոտ էր հանդիսանում ընդհանրապես՝ անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը: Հայաստանի գտնվելն այս գործընթացում լրացուցիչ լարվածություն առաջացրեց, քանի որ բոլորին պարզ է, որ Հայաստանի միավորումը ետևում համարյա տնտեսական պատճառներ չունի, եթե Հայաստանը միանում է միությանը, նշանակում է, որ ուժեղանում է քաղաքական բաղադրիչը:

Կան, ըստ նրա, նաև այլ հին խնդիրներ, որոնք նոր են ի հայտ գալիս, և որոնց մասին նոր են սկսում լուրջ խոսել. դա ՀՀ անդամակցությունն է ԱՀԿ-ին, որին միանալով ՀՀ-ն բավականին լիբերալ պայմաններ է բանակցել, և այդ պայմանները հակասում են այն պայմանավորվածություններին, այն սկզբունքներին, որոնցով ձևավորվում է ԵՏՄ-ն և ՄՄ-ն: Նավասարդյանի խոսքով՝ փոխհատուցման հարց է բարձրանում, այնինչ պարզ է, որ ոչ Հայաստանը, ոչ ԵՏՄ-ն չէին ցանկանա խոշոր ռեսուրսներ ծախսել այդ փոխհատուցումների վրա: Նա նաև նշեց, որ մեկ ուրիշ հանգամանքն էլ այն է, որ Ռուսաստանը փորձում է ինտեգրել Ադրբեջանին իր եվրասիական պրոյեկտներին, կարող են այդ անդամակցության տարբեր տարբերակներ ու մոդելներ լինել:

«Ինձ թվում է, որ Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում ծագած և Հայաստանի հետ կապված խնդիրները նույնպես լուրջ պատճառ են հետաձգման համար: Լուծումներ կգտնվեն այս երկու հանգամանքների ուղղությամբ՝ դժվար է կանխատեսել»,- ասաց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե այս ձգձգումը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումն է՝ ասաց, որ չի կարող բացառել, որ ձգձգումն ինչ-որ տեղ ՀՀ իշխանություններին ձեռնտու է, քանի որ չի կասկածում, որ եթե իրենք են հասկանում, որ այդ ինտեգրացիան ՀՀ-ին պետք չէ բացարձակապես, նույնը հասկանում են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, նրանք այլ տեսակի մարդիկ չեն: «Այլ բան է, որ շատ հարցերում կաշկանդված են և գտնվում են լուրջ ազդեցության ու վերահսկողության տակ: Բայց պարզ է նաև, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները երբեք այդ մասին բաց չեն խոսելու և ընդամենը հույսները ձգձգման առումով դնելու են այլ խաղացողների վրա»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Մեր հարցին՝ այս անորոշության պայմաններում ի՞նչ պայմանավորվածություն ՀՀ-ն կարող է ունենալ ԵՄ հետ, Նավասարդյանը պատասխանեց, որ ՀՀ-ն չի կարող ունենալ որևէ պայմանավորվածություն ԵՄ հետ, քանի որ ԵՄ հետ ՀՀ հարաբերությունները մեծապես կարգավորվում են և գտնվում Մոսկվայի և հայ-ռուսական հարաբերությունների ազդեցության տակ: Ուստի, նրա համոզմամբ, եվրոպական ուղղությամբ որևէ քայլ ՀՀ-ն կկարողանա անել միայն այն ժամանակ, երբ դա համաձայնեցված լինի Մոսկվայի հետ: Իսկ Մոսկվային այս պահին, Նավասարդյանի խոսքով, դա պետք չէ:

Խոսելով նաև «Եվրոպական ընտրություն» դեռևս նախնական անունը կրող քաղաքացիական նախաձեռնության մասին՝ նա ասաց, որ նախաձեռնության կոչին ուղղված կուսակցություններին՝ միանալ եվրոպական ընտրությանը, քաղաքական ուժերից ստացել են պատասխաններ հետևյալ բովանդակությամբ՝ կիսում են մոտեցումները, առաջնայնությունները, պատրաստ են համագործակցել: «Բայց լինել այս հարթակի մաս առայժմ գոնե խուսափում են, և երևի այստեղ խնդիրն այդ կուսակցությունների միջև համագործակցության հնարավորությունների սահմանափակ լինելն է: Այսինքն՝ որքան հասկացա, առանձին-առանձին բոլոր կուսակցությունները քաղաքացիական հասարակության հետ ցանկանում են համագործակցել, բայց իրար հետ դեռ որոշ արգելակող հանգամանքներ գոյություն ունեն: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ առումով եվրոպական ընտրությունը նույնպես կմնա անորոշ կարգավիճակում, այսօր գործում է միայն նախաձեռնող խումբը, որն իրեն հասանելիք չափով քաղաքացիական հասարակությանը բնորոշ գործելակերպով շարունակելու է աշխատել, բայց ինքը «Եվրոպական ընտրությունը», որպես նախաձեռնություն, միգուցե ապագայում որպես դաշինք իր իմաստը կստանա, երբ ունենա լուրջ քաղաքական բաղադրիչ»,- նշեց Բ. Նավասարդյանը:

 

Բորիս Նավասարդյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում