Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

«Կոստյո՞ւմն է, որ պիտի ձեզ զարդարի». ՀՀԿ-ական պատգամավորները լրագրողների հավատարմագրման նոր կարգի մասին

Խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությանն ու դրես-կոդի ներդրմանը պատգամավորների շրջանում վերաբերմունքը միանշանակ չէ: Նրանցից շատերը կարծում են, որ հինգ տարվա լրագրողական փորձառությունը հարցի բացարձակ, ճշմարիտ լուծում չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե իր համար շատ հաճելի կլինի արհեստավարժ լրագրողների հետ աշխատելը: «Մարդն ունի հինգ տարվա կամ մեկ տարվա փորձ, թե նոր ուսանողական նստարանից է եկել Ազգային ժողով՝ դրա մեջ անձամբ ես տարբերություն չեմ տեսնում: Ճշմարտություն կա հինգ տարվա ստաժի մեջ, որ շատ բաներ ձեռք են բերվում տարիների ընթացքում: Մենք ինքներս մեր աշխատանքի մեջ տարեցտարի ավելի փորձառու ենք դառնում: Կարծում եմ, արհեստավարժության խնդիր մենք այսօր որոշ լրագրողների մոտ նկատում ենք»,- ասաց նա:

Դրես-կոդի պահանջին անդրադառնալով՝ Կարապետյանը նշեց, թե ոչ միայն լրագրողների դեպքում է դա անհրաժեշտ, այդ խնդիրը կա և աշխատակազմում, և նաև որոշ դեպքերում պատգամավորների հագուստի մեջ, իսկ ամառային լողափային հողաթափերով կամ հագուստով ներկայանալն անարգանք է:

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հարցին՝ արդյո՞ք հինգ տարին այն օպտիմալ լուծումն էր, որն անհրաժեշտ էր, նշեց, թե խնդրին միանշանակ սև ու սպիտակ հարթության մեջ պետք չէ վերաբերվել. աշխարհի շատ երկրներում տարբեր մոտեցումներ կան խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների հետ կապված, տարբեր են մոտեցումները թե ստաժի հետ կապված, թե ովքեր կարող են մուտք գործել, ինչ տարածքներում կարող են լինել, պատգամավորների հետ ինչպես կարող են շփվել և այլն:

«Ես, իհարկե, ավելի դեմոկրատական մոտեցման կողմնակիցների թվին եմ դասվում, բայց համարում եմ, որ որոշակի կարգավորումներ, այդուհանդերձ, անհրաժեշտ են, միաժամանակ այն տեսակետը չեմ կիսում, որ այսքան կամ այնքան փորձառությունն ունենալը վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին: Եթե մարդը ոչ պրոֆեսիոնալ է, ապա տարիները նրան պրոֆեսիոնալ չեն դարձնում»,- ասաց նա: Հովհաննիսյանի համոզմամբ՝ չի կարելի պնդել, թե բոլոր լրագրողներին, ովքեր ունենք հինգ և ավելի տարվա աշխատանքային ստաժ, միանշանակ պետք է պրոֆեսիոնալի կոչում տալ և համարել, որ միայն նրանք իրավունք ունեն լուսաբանելու խորհրդարանի աշխատանքները:

Պատգամավորը, սակայն, նշում է նաև երկրորդ մոտեցման մասին: «Որպես դասախոս՝ նաև կարող եմ ասել, որ անմիջապես ուսանողական նստարանից խորհրդարանի աշխատանք լուսաբանելիս բոլորը չէ, որ լավ պատկերացնում են՝ որտեղ են և խորհրդարանի աշխատանքներին ինչպիսի մոտեցում պիտի ցուցաբերեն: Այստեղ որոշակի փորձառություն անհրաժեշտ է, բայց կարծում եմ՝ մի քիչ ավելի ճկուն մոտեցում պիտի լինի»,- ասաց նա:

Դրես կոդի դեպքում, ըստ Հովհաննիսյանի, մոտեցումը պիտի լինի ընդհանուր, դա պետք է վերաբերի թե պատգամավորին, թե խորհրդարանի աշխատակազմին. դա թե որոշակի վերաբերմունք է պետական մարմնի նկատմամբ, թե ընդգծում է կարևորությունն այն մարդկանց, ովքեր այցելում են այդ պետական հիմնարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում