«Մեզ համար հետաքրքրական են ինֆորմացիոն տեխնոլոգիաների` միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության, շինանյութերի արտադրության, գյուղմթերքների վերամշակման, քաղցրահամ ջրի արտահանման հետ կապված համագործակցության հնարավորությունները»,-այսօր Հայաստան-ԱՄէ գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կարծում եմ էմիրությունների համար հետաքրքիր կլինի ծանոթանալ Զվարթնոց օդանավակայանում իրականացվող ծրագրերի հետ, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում` գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով: Ձեզ հետ երեկվա հանդիպմանը ես իմացա, որ նմանատիպ լոգիստիկ սխեմաները ԱՄէ-ում իրականացվում են, և այդ փորձը օգտակար կլինի նաև մեզ համար»: