Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

«Մունդիալ-2014»-ը՝ «աղետ». Խաղադրույքների պատճառով մարդիկ սեփական տներն են տարվում

Թեև ԱԺ երկու պատգամավոր մշակել են օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում ինչ-որ ձևով կկարգավորեն խաղատներ այցելողների մուտքի սահմանափակումները, խաղատներից առաջացող կախվածությունը, բայց դրան զուգահեռ և հավասարապես վտանգ են ներկայացնում տատալիզատորները, որոնք հատկապես աշխարհի խաղերի այս շրջանում մուտք են գործել յուրաքանչյուրի ընտանիք:

Այս օրերին հազվադեպ մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր անտարբեր են խաղադրույքներ կատարելու հանդեպ: Շատերը գայթակղվելով մեկանգամյա շահումով՝ սկսում են անթաքույց այցելել տարբեր բուքմեյքերական գրասենյակներ, տեղում կատարել խաղադրույքներ և տեղում էլ հետևել իրենց հաղթելուն կամ տանուլ տալուն: Իսկ ավելի մեծ հատված էլ նախընտրում է տանը նստած մասնակից դառնալ այդ ամենին, քանի որ օնլայն տատալիզատորները տալիս են այդ հնարավորությունը:

Մի քանի օրից կավարտվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, սակայն շատ հայ ընտանիքներ արդեն իսկական ողբերգության առաջ են կանգնել: Մեզ հայտնի դարձան դեպքեր, որ խաղադրույքներ կատարելու պատճառով մարդիկ են եղել, որ վաճառքի են հանել իրենց բնակարանները: Տանուլ տված գումաները հատում են մի քանի միլիոնի շեմը:

Toto բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցը մեզ հետ զրույցում նշում էր, որ այս տարվա ամենամեծ շահումր 950 հազարն է եղել, և մի քանի անգամ, բայց չնշեցին, թե տանուլ տված ամենախոշոր գումարը որքան է եղել: Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք իրավունք չունեն 500 հազարից մեծ խաղադրույք ընդունելու, բայց հաճախորդը կարող է մի քանի անգամ 500 հազար դնել: Այդ հարցում սահմանափակում չկա:

Ձայնագրությունից դուրս, սակայն, Good win-ի աշխատակիցները խոստովանում էր, որ աշխարհի խաղերի այս շրջանում շատ են եղել 500 հազար դրամանոց խաղադրույքները, բայց ոչ բոլորն են հաջողություն գրանցել: Ամենացավալին այն է, որ այդ մոլուցքով տարված են նաև անչափահասները: Այդ դաշտը, ինչպես հայտնի է, որևէ ձևով չի կարգավորվում: Եթե խաղատների դեպքում պատգամավորներն առաջարկում են պարտավորեցնել խաղատանը ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ, որպեսզի 21 տարին չլրացած որևէ անձ չկարողանա մուտք գործել խաղասրահ, ապա բուքմեյքերական գրասենյակներում մուտք գործած անձից անձը հաստատող փաստաթուղթ հազվադեպ են պահանջում: Միայն այն դեպքում, երբ երիտասարդի տարիքը կասկած է հարուցում գրասենյակի աշխատակիցների մոտ:

«Եթե երիտասարդը կասկածելի է լինում, մենք կասկածում ենք, որ նա կարող է անչափահաս լինել, ապա անպայման անձնագիր ենք պահանջում: Բայց եթե ամեն դեպքում պատահի, որ անչափահասը կարողանա խաղադրույք անել, ապա միևնույն է, եթե շահի էլ, գումարը բաց չի թողնվում: Մենք անչափահասներից ո՛չ գումար ենք վերցնում, ո՛չ տալիս ենք: Գումարները բաց են թողնվում անձնագրով, և եթե շահել է, բայց անչափահաս է ու անձնագիր չունի, նրա գումարը բաց չի թողնվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Toto բուքմեյքերական գրասենյակներից մեկի մենեջերը: Բայց, ինչպես հայտնի է, շահողներն ավելի քիչ են, քան տանուլ տվողները: Քիչ չեն դեպքերը, որ տանուլ տվողի դերում հայտնվում են հենց տարիքային առումով կասկած չհարուցած անչափահասները: Եվ բնավ էլ զուգադիպություն չէ, որ այս շրջանում շատանում են անչափահասների կողմից գողությունների դեպքերը, որոնք երբեմն տանուլ տված գումարները փակվելու միակ միջոցն են:

Խաղադրույքներ կատարող երիտասարդներն անկեղծանում են. «Տո, ոչ մեկին էլ չի հետաքրքրում քո տարիքը, իրենց մենակ քո փողն է հետաքրքրում: Եթե փող ես դնում, ուրեմն բոլոր դռներն էլ քո առաջ բաց են»:

Գրասենյակներից մեկի մենեջերը հաստատեց, որ ինտերնետով խաղադրույքներ կատարողների թիվը գերազանցում է բուքմեյքերական գրասենյակներ այցելողներին: Բայց շտապեց հավելել, որ անչափահասների մասով այս դեպքում էլ վտանգ չի տեսնում: «Ինտերնետում գրանցվելու համար անձնական տվյալներ են պետք, ID համար, անձնագրի համար, ինչը նշանակում է, որ անչափահասը չի կարող գրանցվել»,- ասաց նա:

Հմուտ խաղադրույք կատարողները, սակայն, տիրապետում են բոլոր այդ «նրբություններին». անչափահասները գրանցվում են իրենց չափահաս ընկերների անունով, խաղում են, իսկ շահելու դեպքում գումարը ստանում է չափահաս ընկերը:

Այդպես վարվում են նաև քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, ովքեր նույնպես հատկապես այս շրջանում ակտիվ մասնակցություն են ցուցաբերում աշխարհի խաղերին՝ հետ չմնալով ազատության մեջ գտնվող խաղամոլներից: Մեզ ծանոթ դատապարտյալներից մեկը պատմեց, որ իրենք խաղադրույքներ կատարում են հեռախոսով: Ովքեր ունեն տեխնիկական այդ հնարավորությունը, գրանցվում են հեռախոսով, իսկ ովքեր, չունեն՝ խաղադրույքներ կատարում են իրենց ընկերների միջոցով: «Զանգում ենք մեր ընգերներին, ասում ենք, թե ինչքան ու ում վրա դնեն: Իրանք էլ դնում են ու շահելու դեպքում գնում հանում են փողը: Դրա ամեն ձևն էլ կա, ինչի մասին ա խոսքը»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Այս ամենից հետևում է, որ խաղատների դաշտը կարգավորելուն զուգահեռ տոտալիզատորները իսկական աղետ են դառնում խաղամոլների համար և ներխուժում են յուրաքանչյուրի բնակարան: Այս ոլորտը ևս կարգավորման անհրաժեշտություն է պահանջում, սակայն դեռևս նախաձեռնողներ չկան: Իսկ վերը նշված օրինագծի հեղինակները համարում են, որ այդ հարցով կոմպետենտ չեն, իրենցը միայն խաղատներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում