Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Մնացյալը խոսքեր են

Ի տարբերություն տարիներ առաջ Հովիկ Աբրահամյանի արտասանած հայտնի մտքի, ոչ մի մտածող մարդ չի հերքի, որ քաղաքականությունը պետք է հիմնված լինի գաղափարների վրա, իհարկե հասարակությանը պետք է մատուցվեն համապարփակ և հնարավորինս հանգամանալից ծրագրեր, որոնք ոչ միայն խոստումներ պարունակեն և վարդագույն տեսլականներ, այլ նաև կոնկրետ գործողությունների նկարագրություններ, այսպես ասած` «ճանապարհային քարտեզ», որտեղ նշված կլինեն տրված խոստումների կամ ներկայացված տեսլականների իրականացման ճանապարհները և մեխանիզմները:

Բայց այդ ամենը ևս կարող է դառնալ ինքնանպատակ, այդ ամենը ևս կարող է դառնալ պարզ ձևականություն: Շատ դեպքերում նույնիսկ դառնում է: Շատ քաղաքական ուժեր ներկայացնում են հենց այդպիսի ծրագրեր, ներկայացնում են գաղափարներ, բայց հետո այդ ուժերի իրական գործողությունները բացարձակապես չեն տեղավորվում ներկայացված ծրագրի կամ գաղափարի շրջանակում:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը կարծես թե չի զգացել, և այժմ էլ չի զգում ծրագրի և գաղափարի պակաս: Նույնիսկ կար մի պահ, որ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող «երկիրը փրկելու ծրագրերի» քանակով առաջին տեղում էր աշխարհում, եթե Վրաստանը հիմա չի հասել ու անցել մեզ:

Հայաստանին ծրագիրն ու գաղափարը չէ, որ պակասում է, այլ որևէ ծրագիր և գաղափար իրապես կենսագործելու ցանկությունն ու կամքը: Այսինքն` իշխանությունն էլ ներկայացնում է լավ գաղափարներ, մանրամասն ծրագրեր, գրում է գեղեցիկ օրենքներ, սակայն այդ ամենը մնում է միայն թղթի վրա:

Իսկ այլընտրանքային որևէ ծրագիր և գաղափար, եթե սպառնում է հասարակության մոբիլիզացիայով և իշխանափոխությամբ, իր հետքն է ընդամենը թողնում ոստիկանական մահակի վրա առնվազն կամ էլ արյան տեսքով հետք է թողնում փողոցներում: Մինչդեռ մարդու իրավունքը, քաղաքացիական ազատությունները, բոլոր ոլորտներում հավասար մրցակցային պայմանները նույնպես գաղափար են, տարրական գաղափարներ, որոնք պետք են Հայաստանը տեղից շարժելու համար:

Բայց այդ տեղաշարժը խոչընդոտում են անձերը: Իհարկե, միարժեք սխալ է քաղաքականությունը դիտարկել «այս անձը լավն է, իսկ մյուսը վատն է սկզբունքով»: Իհարկե, չափորոշիչը պետք է լինի գաղափարն ու ծրագիրը: Բայց հենց դա է խնդիրը, որ Հայաստանում հնչած գաղափարներն ու ծրագրերը միշտ բախվում են անձի գործոնին, երբ անձն է ամեն ինչ որոշում` թույլ չտալով հասկանալ, թե արդյոք ինչքանով է կենսունակ այս կամ այն գաղափարը:

Հայաստանում դա անհնար է պարզել, որովհետև անձնական միջամտությունը 100 տոկոս է: Հետևաբար կենսունակ գաղափարն ու ծրագիրը չէ, որ պակասում է Հայաստանին, այլ գաղափար կամ ծրագիր կյանքի կոչելու ցանկությունը և կամքը, որից հետո միայն կերևա գաղափարի կամ ծրագրի կենսունակությունը: Եթե երկրում չի գործում օրենքը, եթե քաղաքական գործընթացները չեն ենթարկվում օրենքին, ապա մնացյալը ընդամենը խոսքեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում