Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Ռուսաստանը հայտարարում է ԱՊՀ մրցույթ

Օրերս Ռուսաստանում հրապարակվել են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալներ, համաձայն որոնց՝ Ռուսաստանի բնակիչները՝ 45 տոկոսը, Եվրասիական միության անդամ դառնալու հարցում ամենից շատ ցանկություն ունեն այդ կարգավիճակում տեսնել Հայաստանին: Մյուս երկրները՝ Ադրբեջան, Ղրղըզստան, Ուզբեկստան, այդ ցուցանիշի կեսի չափ համակրանք ունեն: Սոցհարցման տվյալը ստացել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

Դժվար է ասել՝ արդյոք Ռուսաստանում սոցիոլոգիական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը ունի այնպիսի «հեղինակություն», ինչպիսին Հայաստանո՞ւմ է, թե՞ հեղինակությունն իրական է: Սակայն դատելով ռուսաստանյան քաղաքական համակարգից՝ պետք է ենթադրել, որ անկախ սոցիոլոգիան Ռուսաստանում էլ ավելի շատ տեսլական կարող է լինել, հատկապես քաղաքական կարևոր հարցերում: Իսկ այս դեպքում մենք երևի գործ ունենք հենց այդպիսի հարցերի հետ:

Հայաստանի հանդեպ ռուսաստանցիների համակրանքը պատահաբար չի հայտնվում հրապարակում՝ այն ժամանակ, երբ հերթական անգամ ձգձգվում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Սա, այսպես ասած, մխիթարական մրցանակն է Հայաստանի համար՝ ունենալ ռուսաստանցիների համակրանքը անդամակցության հարցում, որովհետև, ըստ էության, բուն գործընթացի առումով ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի «համակրանքից» կամ շահագրգռվածությունից վաղուց է զրկվել: Ռուսաստանի իշխանությունները երևի փորձում են ընդամենը Հայաստանին մխիթարել, որ չնայած ձգձգում են անդամակցությունը, սակայն դա ոչ թե Հայաստանի հանդեպ վատ նախատրամադրվածության, այլ ուրիշ հարցերի արդյունք է, որոնք Հայաստանի հետ կապ չունեն: Տրամադրվածությունը լավն է՝ ուզում է ասել Ռուսաստանը, պարզապես ժամանակը հարմար չէ:

Սակայն հարց է առաջանում նաև՝ արդյոք Ռուսաստանի համար կարևո՞ր էր Հայաստանին նման մեսիջ հղելը: Այսինքն՝ Ռուսաստանին հետաքրքրո՞ւմ է, թե ինչ կմտածի Հայաստանը, որ փորձում է մխիթարել կամ սիրաշահել: Այստեղ պատասխանը հարաբերական է, որովհետև մեծ հաշվով՝ Մոսկվան Հայաստանի կարծիքը անտեսած և արհամարհած ունենալու բազում օրինակներ է ցույց տվել: Այստեղ երևի թե գործ ունենք մի նուրբ իրավիճակի հետ:

Իրականում մխիթարական մրցանակ հանձնելով Հայաստանին՝ Ռուսաստանը փորձում է մեսիջներ հղել ԱՊՀ մյուս երկրներին, որ եթե նրանք չաճապարեն Մաքսային կամ Եվրասիական միություն՝ այնպես, ինչպես Հայաստանը, ապա կարող են Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալ և ռուսաստանյան հասարակության ոչ սիրելիների ցանկում հայտնվել: Իսկ հայտնվել ռուսաստանյան հասարակության ոչ սիրելիների ցանկում, նշանակում է վտանգավոր գծի վրա կանգնել, որից այն կողմ ազգայնականներն են:

Այլ կերպ ասած՝ սոցհարցման մեջ առկա է նաև ինչ-որ թաքնված սպառնալիք, որն ուղղվում է ԱՊՀ մյուս երկրներին, հատկապես նրանց, ովքեր Եվրասիական միությանը մոտ են, սակայն չեն կատարում վճռական քայլեր: Այդ թվում գուցեև՝ Ադրբեջանին, որն այսօր Ռուսաստանի համար գլխավոր նշանակություն ունեցողներից մեկն է, և Մոսկվան ինտենսիվորեն փորձում է Եվրասիական նախագծեր ներգրավել Բաքվին:

Այսինքն՝ Հայաստանի մխիթարությունն ըստ էության ծնվում է իրականում Բաքվին ուղղված զգուշացում-սպառնալիքից, որ կարող են Ռուսաստանի հասարակության վերաբերմունքի մասով խնդիրներ առաջանալ ադրբեջանցիների համար:

Ի դեպ, հետաքրքրական է, որ հենց այսօր՝ սոցհարցման հրապարակմանը զուգահեռ, Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել հայաստանցի միգրանտների՝ Ռուսաստանում գտնվելու նոր պայմանների մասին հայ-ռուսական համաձայնագրին: Ըստ այդմ՝ հայ միգրանտները կարող են մեկ տարի մնալ Ռուսաստանում առանց հատուկ թույլտվության: Սակայն հարցն, իհարկե, սպառված չէ՝ այն պարզ պատճառով, որ դեռ պետք է անցնի ներպետական համաձայնության փուլերով: Իսկ այստեղ կարող են լինել նոր զարգացումներ, եթե ԱՊՀ մյուս երկրները հետևություններ անեն սոցհարցումներից:

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն ըստ էության «մրցակցային» վիճակ է ստեղծում միգրանտների մասով, թե հետխորհրդային որ երկիրը Ռուսաստանին ինչ կառաջարկի՝ իր միգրանտների համար առավել լավ պայմաններ ստանալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում