Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ կենսամակարդակի անկումը ՀՀ-ում շարունակվում է:
Այսպես, այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ անվանական աշխատավարձի աճը կազմել է 5.7% այն դեպքում, երբ սպառողական գների ինդեքսը նույն ժամանակաշրջանում կազմել է 12.4%:
Հունվարին այս ցուցանիշները հետևյալն էին` համապատասխանաբար 5.7% և 10.6%: