Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ակունք իմաստնության

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովին և ներկայացրել, իր կարծիքով, այն 5 խոչընդոտները, որ կան Հայաստանում տնտեսական մրցակցության ճանապարհին:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ առաջինը հարկային ու մաքսային վարչարարությունն է, երկրորդը՝ ձեռնարկությունների թափանցիկության խնդիրը, երրորդը՝ կոռուպցիան, չորրորդը՝ հասարակության հանդուրժողական վերաբերմունքը այդ երևույթների հանդեպ, իսկ հինգերորդն էլ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է և աշխարհի հետ հաղորդակցության ճանապարհների սղությունը:

Կմնար միայն ծափահարել Տիգրան Սարգսյանին և խոնարհվել նրա դիտողունակության և ընկալունակության առաջ, եթե վարչապետը նաև համարձակություն ունենար խոսել ամենագլխավորի` պատճառների պատճառի մասին: Սակայն այդ մասին Տիգրան Սարգսյանը ինչպես լռել է, այդպես էլ լռում է, ու կլռի նաև առաջիկայում, քանի որ պատճառների պատճառի մասին խոսելը կնշանակի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ:

Բանն այն է, որ պատճառների պատճառը, որ Հայաստանում չի արձանագրվում տնտեսական մրցակցություն, իշխանության քաղաքական կամքի բացակայությունն է: Այդ «կամքը» արտահայտվում է միայն դատարկ ելույթներով, խոսքերով, որոնք գործի չեն վերածվում ոչ մի կերպ: Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա, որովհետև չկա քաղաքական մրցակցություն, և իշխանությունը պատկանում է մարդկանց մի խմբի՝ ի հեճուկս հասարակության կամքի:

Այդ խումբը, ներկայումս՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տիրել է քաղաքական լծակներին, նույնականացել բիզնես լծակների հետ և հաստատել քաղաքական ու տնտեսական մենաշնորհ: Մնացյալ պատճառները այդ գլխավոր պատճառի հետևանքներն են, հետևաբար, դրանք չլինել կարող են միայն այն դեպքում, եթե չլինի գլխավոր պատճառը` քաղաքական կամքի բացակայությունը:

Այդ մասին է պետք խոսել, այստեղ է «թաղված շան գլուխը»: Եվ պետք չէ հասարակության գլուխը լվանալ դեմքի խելոք արտահայտությամբ արվող դատողություններով:

Ապահովեք երկրում քաղաքական մրցակցություն, ունեցեք իշխանության ձևավորման մեխանիզմը հասարակության կամքի վրա կառուցելու համարձակություն, և կտեսնեք, թե հաշված շաբաթների կամ ամիսների ընթացքում ինչպես է կտրուկ փոխվում իրավիճակն, ու ստացվում բոլորովին այլ որակ, կտեսնեք, թե ինչպես են ինքնաբերաբար վերանում այդ 5 պատճառները, որոնք ներկայումս հռչակվում են որպես տնտեսական մրցակցության խոչընդոտ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում