«Ամեն օր էլ կրակոց կա, վախում ենք բա ինչ ենք անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի վրա աշխատողները: Նրանք նշեցին, որ վերջին շրջանում կրակոցները ավելի են շատացել հատկապես ցերեկվա ժամերին: Դիպուկահարի գնդակներից մեկը անգամ կպել է «կռանին»:
«Պետություն չի, մի վայրկյան այստեղ չէի ապրի: Ընտանիքիս հետ կգնայի, եթե հնարավորություն ունենայի»,- ասաց ճանապարհի վրա աշխատող բանվորներից մեկը, ով նշեց, որ արդեն չորս ամիս է աշխատավարձ չեն ստացել: Թե ինչու աշխատավարձ չեն ստացել, նրանք չգիտեն, միայն գիտեն, որ թշնամին իրենց կողքին է և պատրաստ է ամեն վայրկյան կրակել: