Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 250 մետր երկարությամբ և 5 մետր բարձրությամբ հենապատ է կառուցվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իջևանի ՃԱՆՇԻՆ-ի ավագ աշխղեկ Դանիել Աբովյանը:
Նա մանրամասնեց, որ հենապատն ունի 250 մետր երկարություն, ամենաբարձր տեղը 5 մետր է: Ըստ Դանիել Աբովյանի՝ այն ծառայում է, որպես ապահովության միջոց ադրբեջանական կրակահերթերից պաշտպանվելու համար: «Ամենաառաջնահերթ ասեմ՝ երբ մենք սկսել ենք այս աշխատանքները, բաց էր, այսքան չէին բարձրացրել, այն ժամանակ մեր աշխատողների վրա կրակոցներն ավելի հաճախակի էին լինում, համարյա ամեն օր կրակոցներ լինում են, մեր մեքենայի դռանն էլ է կպել, աշխատելու ժամանակ ստրելային էլ է կպել, բայց հայրենասիրաբար աշխատում են»,- ասաց Դանիել Աբովյանը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: