Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց առաջ գուցե պետք էր մի քիչ ավելի երկար մտածել. ՀՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում հնարավոր է՝ փոքր-ինչ շտապողականություն է եղել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով լսումներին ինքը մասնակցել է, իրեն հուզող հարցերին անդրադարձել: «Բացասաբար եմ վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացմանը, մանավանդ չորս դրամը, որ նախատեսվում է, բավական մեծ գումար է: Պետք է հաշվի առնենք, որ վերջերս ևս ութ դրամով թանկացավ: Այս առումով մեր երիտասարդների և քաղաքացիական հասարակության բողոքը լրիվ հիմնավորված եմ համարում, սակայն կարծում եմ, որ գտնվել է այս իրավիճակային լուծումը: Անձամբ իմ հարցապնդումներին գոնե ներկայացվեց, որ սա երկարատև չի լինի, և հետագայում գուցե լինի գնի նվազեցում»,- ասաց նա:

Կարապետյանը, սակայն, կարծում է՝ գինը բարձրացնելուց առաջ պետք էր մի քիչ ավելի երկար մտածել, այլընտրանքային միջոցներ գտնել գուցե: Պատգամավորը նշում է՝ հնարավոր է՝ գտնեին համապատասխան ռեսուրսներ, գնային զոհողության, նույն Սևանից կես մետր կամ մի մետր ջուր բաց թողնեին:

«Ճիշտ է, դա էլ չի կարելի, բայց համեմատական կարգով գուցե մենք այս տարի էդ զոհողությանը գնայինք, փակեինք այդ պարտքը, որ գոյացել է, և չթողնեինք այդ բեռը քաղաքացիների ուսերին, բայց ցավով եմ նշում, որ այս պահին իրոք իրավիճակային լուծումը դա է, ինչքան էլ մեր բոլորի համար, նաև իմ և ընտանիքիս, լինելու է լրացուցիչ սոցիալական բեռ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում