«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է Ռոբերտո Դի Մատեոյի` լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը:
«Հուզիչ էր տեսնել, թե ինչպես է գնում Դի Մատեոն: Ցավոք, այդպիսին է ֆուտբոլային կյանքը: Դի Մատեոն միշտ կարևոր տեղ կզբաղեցնի ակումբի պատմության մեջ, որի հետ նա մեծ նվաճումներ է գրանցել որպես խաղացող և մարզիչ»,- չեխ դարպասապահին մեկնաբանում են բրիտանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` իտալացի մասնագետի հեռանալուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը: