«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ալեքս Ֆերգյուսոնի հետ իր հանդիպման մասին և նշել, որ «կարմիր սատանաները» կրկին Անգլիայի չեմպիոն կդառնան:
«Մինչ այժմ հետևում եմ Պրեմիեր Լիգայի խաղերին, որն իր մակարդակով գերազանցում է Իսպանիայի Պրիմերան: Այստեղ բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, իսկ խաղերն իսկական մարտերի են վերածվում: Ցանկացած ակումբի համար բարդ է այս առաջնության հաղթող դառնալ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ «Մանչեթսեր Յունայթեդ»-ը կվերադարձնի չեմպիոնի տիտղոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Մենք հանդիպել ենք Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Անչափ ուրախ էի կրկին տեսնել նրան: Մենք չենք քննարկել իմ ապագան: Պարզապես խոսել ենք մեր գործերից»,- հայտնել է Ռոնալդուն:








































