Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Գործող ինքնահռչակի պարագայում արդար ընտրությունները բացառվում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:


Ընդդիմության վերջին հանրահավաքը նշանավորվեց նրանով, որ ժողովուրդը մտավ Ազատության հրապարակ: Ըստ Ձեզ` դա բավարա՞ր պայման է, որպեսզի հասարակությունը դառնա ավելի ակտիվ և դիմի կազմակերպված գործողությունների:


Այո՛:


Ըստ Ձեզ` ճի՞շտ վարվեցին ընդդիմության առաջնորդները, երբ հերթական մարդաշատ հանրահավաքից հետո, որտեղ վանկարկում էին` «հիմա՜, հիմա՜»,  ժողովրդին հերթական անգամ տուն ուղարկեցին:


Սա պետք է հարցնել ընդդիմության առաջնորդներին:


Նախորդ հանրահավաքում Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել էր, որ ստեղծվել է ինքնակառավարման ֆորում. Ձեր տպավորությամբ, մեր հասարակության մեջ արդեն ձևավորվե՞լ է այդ ֆորումը:


Դեռ ո՛չ:


Լևոն ՏերՊետրոսյանը մարտի 17-ի հանրահավաքում հայտարարեց, որ իշխանությունը ստիպված է լինելու ընդունել հասարակության թելադրած խաղի կանոնները. այն է` խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից: Իրատեսակա՞ն եք համարում, որ իշխանությունը կգնա այդ քայլին:


Լևոն ՏերՊետրոսյանին եմ իրատես և իմաստուն համարում:


«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն օրեր առաջ հայտարարել է  հացադուլ: Փոփոխությունների կարո՞ղ է հանգեցնել այդ ակցիան, և որքանո՞վ է այդ քայլն արդյունավետ:


Դժբախտաբար, ներկա դասավորության պարագայում հազիվ թե որևէ փոփոխության հանգեցնի, եթե հաշվի չառնենք արդեն իսկ առաջացրածը. նա առաջին քաղաքական լիդերն էր, որ 2008թ. մարտի 1-ից հետո քաղաքական ակցիա անցկացրեց գերեվարված Ազատության հրապարակում, որը խոնարհումով ողջունում եմ:


Ակնկալու՞մ եք, որ տեղի կունենան արտահերթ ընտրություններ, և ո՞ր պարագայում:


Ոչինչ չեմ ակնկալում: Կկամենայի` լինեին նախագահի ընտրություններ, որպեսզի վերջապես ունենայինք ընտրյալ նախագահ, որը կկազմակերպեր խորհրդարանի ազատ և արդար ընտրություններ, ինչը գործող ինքնահռչակի պարագայում գրեթե բացառվում է: Հայաստանն այսօր այնպիսի գաղութացված վիճակում է, որ ինքնուրույնաբար չի կարող վճռել` անցակացնե՞լ , թե՞ չանցկացնել արտահերթ որևէ ընտրություն: Արտահերթ կլինի միայն այն պարագայում, երբ այս օտարերկրյա գործակալական իշխանությունների տերերը հանձնարարեն նման բան: Անշուշտ, չեմ բացառում համաժողովրդական ընդվզման պարագան:


2008թ. մարտի 1-ի դեպքերից մի քանի ամիս անց Դուք հայտարարեցիք, որ իշխանությունները չեն հանդգնի ժողովրդին ևս մեկ անգամ տանել մարտի 1-ի միջով: Կարծում եք, որ եթե հիմա բարձրանա համաժողովրդական ընդվզման ալիք, մարտի 1-ը չի՞ կրկնվի:


-2008-2010 թվականներին, իրոք, իշխանությունը չէր հանդգնի մի նոր Մարտի 1 սարքել: Չի բացառվում, որ հիմա էլ չի հանդգնի. մանավանդ որ հուսահատ, վերջին կռվի խնդիր չկա. չկա նաև արյուներախը: Սակայն հաշվի առնելով մեր շուրջը զարգացող աշխարհաքաղաքական իրադարձությունները` միարժեքորեն բացառել հնարավոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում