Արարատյան դաշտավայրում 70 խորքային հորեր և 42 հորատանցքեր բացելու համար Հայաստանի հարկատուների հաշվին, տառացիորեն նրանց գրպանից հատկացվում է 550 մլն դրամ: Գործող և նոր բացվող հորերի գործունեության, ստորգետնյա ջրերի անխնա շահագործման հետևանքը Արարատյան դաշտի դատարկվող արտեզյան ջրավազանն է, տափաստանի վերածվող 29 համայնքները:
Անխնա սպառվող ջրային պաշարների, Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին և Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծական բիզնեսի, հարևան պետություն հոսող ջրի պաշարների մասին շուտով դիտեք «Առաջին լրատվական»-ի հետաքննությունը: